Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 30 Հունվար 2016 09:42

Ելք դեպի լույս 346

Ելք դեպի լույս 346

Հանուն գթած և ողորմած Աստծո

 

Հուդ սուրայի 17-րդ այա

 افمن کان علی بیٌنة من ربه و یتلوه شاهد منه و من قبله کتاب موسی اماماً و رحمة اولئک یؤمنون به و من یکفر به من الاحزاب فالنار موعده فلاتک فی مریة منه انه الحق من ربٌک و لکن اکثر النًاس لایؤمنون

"Նրանք պիտի հավատան իր վարդապետությանը, ովքեր հնազանդվեն Մարգարեի պատվիրաններին: Պատվերներ, որոնք կտա մարգարեին ընկերակցող մեկը, ով եկավ Հնգամատյանից հետո և որում փայլում են աստվածային լույսն ու գութը: Իսկ չհավատացողները կենթարկվեն դժոխքի չարչարանքներին: Թող Ղուրանը ոչ մի կասկած չառաջացնի քո մեջ: Երկնքից իջած ճշմարտություն է  այն և սակայն մարդկանց մեծամասնությունը համառում են իրենց անհավատության մեջ: " 

Մի խումբ մարդիկ չհավատացին իսլամի մարգարեին: Նրանց թվում էին Մադինայի հրեաները, որոնք տարբեր պատրվակներով հրաժարվեցին ընդունել Ղուրանի ճշմարտացիությունը և իսլամի մարգարեի առաքելությունը: Այս այայում, Աստված , դիմելով նրանց, ասում է . "Միթե՞ դուք չեք հավատում Մովսեսի առաքելությանն ու Հնգամատյանի ճշմարտացիությանը: Ուրեմն ինչո՞ւ եք զարմանում, որ Աստված այդ նույն պատասխանատվությունը հանձնել է մեկ ուրիշի: Ի՞նչ պատճառ կար, որպեզի Մովսեսից հետո այլևս ոչ մի մարգարե չհայտնվի: Մի՞թե դուք Հնգամատյանում չեք կարդացել Մոհամմադի գալստյան նշանների մասին: Եթե դուք հավատում եք Հնգամատյանին, ուրեմն պետք է հավատաք նաև Մոհամմադին ու նրա գրքին` Ղուրանին: Հակառակ դեպքոմ, ձեր տեղը մյուս անհավատների պես դժոխքում կլինի": Իհարկե, այս այայում ասվում է , որ Հնգամատյանում խոսվել է ոչ միայն իսլամի մարգարեի ճշմարտացիության մասին, այլ նաև վկայություն է արվել մարգարեի գերդաստանից մեկ ուրիշ անձնավորության մասին: Նշվում է , որ այդ մարդը եղել է իմամ Ալին, ում կյանքը հիմնված էր ճշմարտության վրա և ով առաջինն էր, որ հավատաց մարգարեին: Իհարկե, իմամ Ալին Մոհամմադին ենթարկվեց ոչ  նրա համար, որ իր հարազատն էր: Քանի որ օրինակ Աբու Լահբը մարգարեի հորեղբայրն էր և մշտապես ճնշում էր նրան: Ղուրանի սուրաներից մեկում ասվում է, որ նրան պետք է մեկուսացնել: Այաները խոսում են այն մասին, որ եթե անգամ մեծամասնությունը չի հավատում ճշմարտությանը, հավատացյալ մարդը չպետք է կասկածի տակ առնի իր հավատքը, քանի որ Ղուրանն Աստծո խոսքն է և նրա մեջ չկա ոչ մի սխալ խոսք:

Այս այայից սովորում ենք

1. Ճշմարիտ հավատացյալների առկայությունը երկնային մարգարեների ճշմարտացիության ապացույցներից է:

2. Մեծամասնությունը երբեք չի կարող ճշմարտության համար հիմք ծառայել: Ճշմարտության աղբյուրը բանականությունն է ու ներշնչանքը:

 

 

Հուդ սուրայի 18 և 19-րդ այաներ

 و من اظلم ممًن افتری علی الله کذبا اولئک یعرضون علی ربًهم و یقول الاشهاد هؤلاء الذٌین کذًبوا علی ربًهم الا لعتة الله علی الظالمین   ،   الذین یصدًون عن سبیل الله و یبغونها عوجا و هم بالاخرة هم کافرون

 "Աստծուն ստախոս հռչակելուց բացի ավելի մեծ ոճիր կա՞ արդյոք: Այս հանցանքները գործողները կանգնելու են նրա դատաստանի առջև և վկաներն ասելու են. ահա մարդիկ, ովքեր Ամենակարողի դեմ սրբապիղծ խոսքեր ասացին: Մի՞թե Աստծո անեծքը չպիտի թափվի ամբարիշտների վրա:"

"Նրանք, որ իրենց նմաններին հեռացնում են Աստծո ճանապարհից, նրանք, որ սխալ են մեկնաբանում նրա կրոնը,և երբեք չեն հավատում հանդերձյալ աշխարհին: "  

Այս աշխարհում անկարող չպիտի՞ դարձնեն զԱստված ու չպե՞տք է կարողանան պաշտպանվել նրա զայրույթից: Նրանց կրած չարչարանքներն ահավոր են լինելու, որովհետև չուզեցին ոչ տեսնել  և ոչ էլ լսել"։

 

Աստվածային մարգարեներից մեկի առաքելությունը ժխտելը նշանակում է  Աստծուն ինչ որ սուտ վերագրել: Այդպիսով անհավատները ցանկանում են ցույց տալ, որ Աստված անկարող է և այլևս չի կարող մարգարե ուղարկել: Այս այաներն ասում են, որ նա, ով Աստծուն որևէ սուտ խոսք վերագրի, դատաստանի օրը պետք է պատասխան տա դրա համար և այնտեղ չի կարող հերքել իր խոսքը: Ղուրանի այաների համաձայն, դատաստանի օրը յուրաքանչյուր ժողովրդի մարգարեներն ու աստվածային առաքյալները դառնում են վկաներ: Ասվում է  նաև, որ յուրքանչյուր մարդու հետ երկու հրեշտակ վկայություն են տալիս նրա գործերի մասին: Բնականաբար, այսքան վկաների առկայությամբ այլևս հնարավոր չէ որևէ բան ժխտել: Քանի որ դատարաններում երբեմն երկու կամ չորս վկայի վկայությունների հիմամբ հնարավոր է լինում վճիռ կայացնել: Նման մարդիկ ոչ միայն հանդերձյալ, այլ նաև աշխարհիկ կյանքում արժանանում են Աստծո անեծքին, զրկվելով Աստծո անսահման գթությունից: Որովհետև դա մեծ հանցանք է մարդկանց մտածողության ու մշակույթի վերաբերյալ: Նրանք ոչ միայն իրենք են մոլորվել, այլ նաև փորձել են մոլորեցնել ուրիշներին, խեղաթյուրելով և սխալ ներկայացնելով Աստծո ճանապարհը:

Այս այաներից սովորում ենք

1. Նրանք, ովքեր առնչվում են խոսքի ու գրչի հետ, պետք  է զգույշ լինեն իրենց խոսքի ու  գրածի համար, քանի որ նրանց նույնիսկ ամենափոքր սխալը կարող է մարդկանց շեղել ճանապարհից:

2. Աստծո ճանապարհը պարզ ճանապարհ է, և թշնամիները մարդկանց այդ ճանապարհից հեռացնելու համար տարածում են սնոտիապաշտություն և մոլորեցնում նրանց:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել