Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 30 Հունվար 2016 09:38

Ելք դեպի լույս 345

Ելք դեպի լույս 345

Հանուն գթած և ողորմած Աստծո

Հուդ սուրայի 13 և 14-րդ այաներ.

‌ام یقولون افتریه قل فأتوا بعشر سور مثله مفتریات و ادعوا من استطعتم من دون الله ان کنتم صادقین   ،   ‌فان لم یستجیبوا لکم فاعلموا انٌما انزل بعلم الله و ان لااله الا هو فهل انتم مسلمون  

  "Երբ նրանք ասեն, որ Ղուրանը Մոհամմեդի հնարած գիրքն է, պատասխանիր ու ասա. նրա պարունակածի նման տասը սուրա էլ դուք գրեք և Աստծուց զատ ում կարող  եք օգնության կանչել, եթե անկեղծ եք:"

 "Բայց եթե չկարողանաք գրել, իմացեք, որ այս գիրքն իջել է Բարձրյալի գիտությամբ ու երկնքից և նրանից զատ չկա այլ Աստված: Միթե չեք հավատալու դրան:"

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատներն ու ժխտողները խոսում էին մի թեմայի մասին, որը լսելը մարգարեի համար շատ ծանր էր: Այս այաներն ասում են, որ այդ մարդկանց խոսքերով, Ղուրանի հեղինակը մարգարեն է և նա է հավաքել այս  խոսքերն ու դրանք վերագրել Աստծուն: Հարց է ծագում, որ եթե Ղուրանն իսկապես մարդու կողմից է գրվել, այն էլ մի մարդու, ով կրթություն չի ունեցել, արդյոք  ուրիշներն էլ կարող են նման գիրք գրել: Ինչը հնարավոր չէ գիտնականների ու գրողների համար: Աստված այս այայում ասում է, որ պետք չէ Ղուրանի պես 114 սուրա գրել: Բավական է ներկայացնել միայն Ղուրանի սուրաների նման 10 սուրա: Մյուս կողմից Աստված ասում է . "Այդ գործը միայնակ մի կատարեք: Խնդրեք ում որ ցանակնում եք, օգնի ձեզ": Անցած 14 դարերի ընթացքում սակայն, իսլամի մարգարեի առաքելությունը ժխտողները չեն կարողացել ներկայացնել Ղուրանի սուրաների նման որևէ սուրա: Նրանք մշտապես ծաղրել են Ղուրանը կամ զենքի միջոցով փորձել խեղդել իսլամի ձայնը: Սա այն իրողության ապացույցն է, որ Իսլամը ճշմարիտ կրոն է և ընդդիմադիրները դրա դեմ տրամաբանորեն դուրս գալու փոխարեն, դիմում են սադրանքների ու սպառնալիքների:

Այս այաներից սովորում ենք

1. Ղուրանը հավերժական է։ Այն հրաշք է եղել  պատմութան ողջ ընթացքում և մինչև օրս էլ համարվում է  աստվածային հրաշք:

2. Ղուրանը մարդու կիրառական կամ փիլիսոփայական գիտելիքների արդյունքը չէ: Այն հիմնված է Աստծո անվերջանալի գիտության վրա և չի վերաբերում որևէ ժամանակաշրջանի, աշխարհագրական տեղանքի կամ ժողովրդի:

3. Թշնամու անհավատությունը չպետք է պատճառ դառնա, որ հավատացյալը կասկածանքի տակ առնի Ղուրանի ճշմարտացիությունը կամ մարգարեի առաքելությունը:

 

Հուդ սուրայի 15 և 16-րդ այաներ

 ‌من کان یرید الحیوة الدٌنیا و زینتها نوفٌ الیهم اعمالهم فیها و هم فیها لایبخسون   ،   ‌اولئک الذٌین لیس لهم فی آلاخرة الا النار و حبط ما صنعوا فیها و باطل ماکانوا یعملون

  "Նրանք որ կախված են աշխարհիկ կյանքից և ցանկանում են վայելել միայն աշխարհիկ հաճույքները, իրենց արարքների վարձքը կստանան հենց այս աշխարհում: "

 "Բայց հավիտենական կյանքի համար նրանց բարիքներն իզուր և անարժեք կլինեն և կրակը պիտի լինի նրանց բաժինը:"

Այս այաները խոսում են աստվածային մարգարեների և երկնային սուրբ գրքերի նկատմամբ ամենակարևոր հակառակություններից մեկի մասին, ասելով, որ այդ մարդիկ միայն աշխարհիկ կյանքի հաճույքներն են փնտրում և դրա համար էլ չեն ընդունում աստվածային օրենքներն ու ուսմունքները: Բնականաբար, այս մարդիկ, խախտելով աստվածային սահմանը, մեղքեր են գործում, որոնց հետևանքները տեսնելու են դժոխքում: Եթե նույնիսկ նրանք աշխարհիկ կյանքում բարիքներ են գործել, որը բավարար չի եղել հանդերձյալ կյանքում բարիքների արժանանալու համար, Աստված նրանց բարիքներ է շնորհում հենց աշխարհիկ կյանքում:Սակայն նրանք չունեն հանդերձյալ կյանքում փրկվելու և դրախտ ընկնելու հնարավորություն: Ընդհանրապես, նրանք, ովքեր չեն հավատում Աստծուն և դատաստանի օրվան, բարի գործ անելու դեպքում դրա վարձքը ստանալու են հենց այս աշխարհում: Սակայն նրանք չեն կարող հույս ունենալ, որ հանդերձյալ կյանքում Աստված վարձահատույց կլինի իրենց: Իհարկե, Աստծո իմաստությունն անսահման է և հնարավոր է, որ նրանցից ոմանք իրենց բարի գործի համար դրախտ մտնեն կամ նրանց համար նախատեսված պատիժը մեղմվի: Պետք է ասել, որ այն գործը, որը կատարվում է  այս կյանքի համար և մարդկային դրդապատճառներով և ոչ թե Աստծո գոհունակությունը ձեռք բերելու համար, սահմանափակվում է  հենց այս աշխարհում և բարի գործ կատարողները հանդերձյալ  կյանքում չեն կարող ստանալ Աստծո պարգև:

Այս այաներից սովորում ենք

1. Գործի արժեքը որոշում է դրա շարժառիթը: Շատ բարի գործեր կարող են իրականացվել ոչ աստվածային ճանապարհով  և դրա համար էլ նման գործերը հանդերձյալ կյանքում որևէ արժեք չունեն:

2. Աստված արդար է և բարի գործը անպատասխան չի թողնում:

3. Նրանք, ովքեր կապված են աշխարհիկ կյանքին, հանդերձյալ կյանքում չունեն դրախտ մտնելու հնարավորություն:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել