Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 30 Հունվար 2016 09:37

Ելք դեպի լույս 344

Ելք դեպի լույս 344

Հանուն գթած և ողորմած Աստծո

Հուդ սուրայի 9-րդ և 10-րդ այաներ.

 ‌و لئن اذقنا الانسان منٌا رحمة ثم نزعناها منه انٌه لیؤس کفور   ،   و لئن اذقناه نعماء بعد ضرٌاء مسٌته لیقولن ذهب السٌیئات عنٌی انه لفرح فخور

"Երբ մարդկանց զրկենք այն բարիքներից, որ շնորհել ենք իրենց, հուսահատության մեջ կընկնեն ու ապերախտ կդառնան:"

"Երբ դժբախտությունից հետո նրանց պարգևենք երջանիկ օրեր, կասեն. դժբախտությունը հեռացավ մեզանից, և իրենց կտան հաճույքի ու գոռոզության:"

Այս այաները խոսում են մարդու հոգեկան առանձնահատկություններից մեկի մասին. երբ մարդը կորցնում է  որևէ բարիք, հուսահատվում է, իսկ այն ստանալիս` գոռոզանում: Բայց միշտ պետք է հիշել, որ յուրաքանչյուր բարիք, որ մարդը ստանում է, Աստծո բարության նշանը չէ և յուրաքանչյուր անախորժություն`Աստծո պատժի: Երկուսն էլ թերևս փորձություններ են, որպեսզի մարդը տարբեր իրավիճակներում փորձության ենթարկվի: Բացի այդ, այս այաները խոսում են այն մասին, որ աշխարհը մշտապես միանման չի եղել և չի էլ լինելու: Ոչ աշխարհի բարիքներն են մշտական և ոչ էլ նրա դժվարությունները: Կյանքն ունի երկու երես: Երբեմն այն ժպտում է  մարդուն, իսկ երբեմն էլ ցույց է տալիս իր անախորժ դեմքը: Ուրեմն, երբ կյանքը ընթանում է  մարդու օգտին, նա չպետք է գոռոզանա և երբ որևէ խնդիր է առաջանում, պետք է դիմանա աստվածային փորձությանը:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդու տարողությունը մեծ չէ: Կորցնելով մի բարիք, նա հուսահատվում է  աստվածային բարությունից:

2. Աստվածային բարությունը նրա գթության ապացույցն է և ոչ թե մեր արժանավորության: Ուրեմն ամեն դեպքում պետք է փառաբանենք Աստծուն:

3.Դժվարությունները և ուրախություններն անցողիկ են: Պետք է մտածենք հավերժության մասին:

Հուդ սուրայի 11-րդ այա.

الا الذین صبروا و عملوا الصٌالحات اولئک لهم مغفرة و اجر کبیر

 "Նրանք, որ համբերությամբ սպասեն, կարժանանան մեր գթությանն ու վարձատրությանը:"

Երջանկանում են նրանք, ովքեր համբերատար են: Իսկ այդ համբերությունն իհարկե պետք է լինի Աստծուն հավատալու լույսի ներքո: Հակառակ դեպքում, այդ համբերությունը կդառնա տառապանք: Ղուրանի բոլոր այաներում ասվում է , որ բարի գործը պետք է լինի հավատքին զուգահեռ: Եվ միայն այս այայում է  բարի գործը զուգակցվում համբերության հետ, ինչը նշանակում է , թե որքան մեծ է հավատքի դերը համբերության մեջ: Իհարկե, հավատքի վրա հիմնված համբերությունը միայն դժվարությունների ժամանակ չէ, որ պետք է գալիս: Ուրախության ժամանակ նույնպես պետք է լինել համբերատար և չդառնալ գոռոզամիտ ու անհնազանդ:

Այս այայից սովորում ենք

1. Հավատացյալ մարդն ամեն դեպքում բարի գործի կողմնակից է, անկախ նրանից նա ապրում է  լավ պայմաններում, թե գտնվում է  դժվարությունների մեջ:

2. Համբերությունը  հավատքի հիման վրա հաճելի է, քանի որ նրանից բխում է  Աստծո մեծ պարգևը:

 

Հուդ սուրայի 12-րդ այա

 فلعلک تارک بعض ما یوحی الیک و ضائق به صدرک ان یقولوا لو لا انزل علیه کنز او جاء معه ملک انٌما انت نذیر و الله علی کل شی وکیل

“Եթե մոռանաս մեր պատվիրաններից որևէ մեկը, եթե քեզանից պահանջեն գանձեր դուրս բերել կամ քեզ մի հրեշտակ ընկերանա, մի վշտացիր, քանի որ քո պաշտոնը միայն քարոզելն է: Բոլոր էակներին կառավարելու գործը միայն Աստծուն է  պատկանում"։

Այս այայում խոսվում է  այն մասին, որ եթե մարգարեն չարժանանար Աստծո հատուկ ուշադրությանը և Աստված նրան համբերություն չտար, նա էլ ուրիշ մարդկանց պես չէր դիմանա նվաստացմանն ու վիրավորանքին ու չէր կարողանա տարածել Աստծո պատգամը: Նա կմտածեր, որ մարդիկ արժանի չեն աստվածային ճշմարտությունն իմանալու և կհրաժարվեր իր առաքելությունն իրականացնելուց: Աստված ասում է. "Վիրավորանքների պատճառով չպետք է հրաժարվես քո բռնած գործից, քանի որ Աստված ամեն ինչ տեսնում է  և պատասխանում": Դրանից բացի, Աստված մարգարեին ասում է. "Դու պետք է կատարես քո առաքելությունը և փոխանցես մեր  խոսքը, առանց մտածելու, թե ո՞վ է ընդունում կամ ո՞վ չի ընդունում այն: Դու նրանց փոխանցիր Աստծո խոսքը և թող յուրաքանչյուր մարդ ըստ իր տրամաբանության, ընդունի այն, կամ հրաժարվի դրանից": Այս այան, դիմելով մարգարեին, ասում է. "Աստվածային պատվիրանները պետք է տարածել հնարավորինս շուտ և չի կարելի տրամաբանությունից զուրկ մարդկանց պատճառով հետաձգել դրանց տարածումը:

Այս այայից սովորում ենք

1. Աստծո խոսքը տարածելիս, կրոնի քարոզիչը պետք է լինի կտրուկ և ուշադրություն չդարձնի մարդկանց խոսքերին:

2.Մեզանից յուրաքանչյուրն իր գործի պատասխանատուն է: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքը որոշի, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ գործին: Ինչպես ասում է  Ղուրանը, դու կատարիր քո գործը և մնացածը թող Աստծուն:

3. Մարգարեները պարտավոր են տարածել Աստծո խոսքը և ոչ թե դրանք պարտադրել մարդկանց:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել