Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 30 Հունվար 2016 09:31

Ելք դեպի լույս 343

Ելք դեպի լույս 343

Հանուն գթած և ողորմած Աստծո

 

Հուդ սուրայի 6-րդ այա.

 و ما من دابة فی الارض الا علی الله رزقها و یعلم مستقرٌها و مستودعها کلٌ فی کتاب مبین

"Աշխարհի վրա չկա մի կենդանի, որն իր սնունդը չստանա Աստծո ձեռքից: Նա գիտի թե որտեղ է նրա ժամանակավոր ու հավերժական կացարանը: Հայտնության գրքում ամեն բան գրված է:"

Այս այան խոսում է երկու խնդրի մասին: Նախ`Աստծո բարության և Աստծո համապարփակ գիտության մասին: Այս և նման մյուս այաների համաձայն, Աստված միայն արարածների արարիչը չէ, այլ նրանց տալիս է հանապազօրյա հաց և ստեղծում գոյատևման միջոցներ: Սա չի վերաբերում միայն մարդուն: Բոլոր մեծ ու փոքր արարածները գտնվում են այս օրենքի շրջանակներում: Աստված մի կողմից բավարարել է արարածների կարիքներն, ինչպես` ջուրը, թթվածինը, լույսը մոլորակի վրա և մյուս կողմից արարածներին սովորեցրել է, թե ինչպես պետք է դրանցից օգտվել: Երբ նորածինը ծնվում է, Աստված նրան կաթ է տալիս մոր միջոցով և սովորեցնում, թե ինչպես պետք է սնվի այդ կաթից: Իսկ կենդանի էակները պետք է շարժվեն ու ձեռք բերեն իրենց հանապազօրյա հացը, քանի որ այս ողջ գործընթացը Աստծո  մոտ է և գրվել է  շատ պարզ կերպով:

 

Այս այայից սովորում ենք.

1. Աստված ապահովում է արարածների հանապազօրյա հացը և դա համարում նրանց իրավունքը:

2. Աստվածային հանապազօրյա հացը չի հակասում մեր ջանքերին: Եվ ընդհանրապես, առանց ջանքերի, հնարավոր չէ ձեռք բերել հանապազօրյա հացը:

 

Հուդ սուրայի 7-րդ այա.

و هو الذی خلق السٌموات و الارض فی ستة ایام و کان عرشه علی الماء لیبلوکم ایٌکم احسن عملا و لئن قلت انکم مبعوثون من بعد الموت لیقولنٌ الذین کفروا ان هذا الا سحر مبین

"Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց վեց օրում: Նրա գահը հաստատված է ջրերի վրա: Նա ցանկանում էր գիտենալ, թե ձեզանից ով է ավելի առաքինի:Երբ անհավատներին ասես, որ մի օր հարություն են առնելու, նրանք կպատասխանեն. դրանք կախարդի  խոսքեր են:"

Այս այայից հասկանում ենք, որ կյանքի ամենաառաջին ու ամենակարևոր նյութը ջուրն է, կամ ջրանման մի նյութ, որի հիման վրա Աստված ստեղծել է կյանքը: Եվ դա արել է ոչ թե մեկ վայրկյանում, այլ 6 երկար ժամանակաշրջաններում: Սակայն տիեզերքի արարումը և մարդու արարումը հենց նրա զարգացման ու կատարելագործման նպատակով են եղել, որպեսզի մարդը, ենթարկվելով փորձության, հասնի կատարելագործության: Ինչպես  կրթական համակարգում տարբեր քննությունների պատճառով բարձրանում է  ուսանողների ու աշակերտների   շարժառիթը գիտական ձեռբերումներ նվաճելու համար, աստվածային համակարգում էլ այդպես է: Ով ավելի եռանդուն լինի, ավելի մեծ բարձունքներ կնվաճի: Իսկ աստվածային փորձության չափանիշը  գործն է, գիտելիքի հետ միասին: Բնական է, որ յուրաքանչյուր փորձության ու քննության արդյունքում ընդունվում են միայն մի քանիսը: Աստվածային օրենքները նույնպես այդպիսին են և յուրաքանչյուր մարդ ըստ իր արարքի պատիժ կամ վարձատրություն է ստանում Աստծո կողմից:

Այս այայից սովորում ենք.

1. Թեև Աստված կարող էր ամեն ինչ ստեղծել մի վայրկյանում, սակայն նրա իմաստնության հիման վրա,  արարչագործությունն իրականացվել է ժամանակի ընթացքում:

2. Գործի որակն է կարևոր: Այսինքն` գործը պետք է ճիշտ և լավ լինի և ոչ թե քանակով շատ:

 

Հուդ սուրայի 8-րդ այա.

 و لئن اخٌرنا عنهم العذاب الی امة معدودة لیقولنٌ ما یحبسه الا یوم یاتیهم لیس مصروفاً عنهم و حاق بهم ما کانوا به یستهزؤن

 "Եթե պատիժը հետաձգենք մինչև որոշված ժամանակը, նրանք կասեն. Ինչի՞ համար հետաձգել դրա գործադրումը: Նրանք մի օր կրելու են այդ պատիժները, որոնց ծաղրում էին  և ոչ ոք նրանց չի կարողանալու ազատել:"

Աստվածային մարգարեները մարդկանց մշտապես զգուշացել են, որ հրաժարվեն Աստծուն չենթարկվելուց ու մեղքից: Հակառակ դեպքում անհնազանդներն ու մեղավորները պատժվում են հենց այս աշխարհում: Սակայն մեղավորները գոռոզամիտ են և ապաշխարելու փոխարեն, ծաղր ու ծանակի են ենթարկում այս խոսքերը: Աստված այս այայում ասում է.  եթե պատիժը ուշացնենք, դա չի նշանակում, թե այն ընդհանրապես չի լինելու: Քանի որ մեղավորներին մշտապես սպասվում է պատիժը: Բնական է, որ պատժի ուշացումը հնարավորություն է ստեղծում ապաշխարելու համար: Եվ ոմանք օգտվելով այս առիթից, արժանանում են Աստծո բարությանը: Սակայն այս ժամկետն ունի սահմանափակություն և ի վերջո ավարտվում է:

Այս այայից սովորում ենք

 1. Աստված տալիս է ժամանակ, որպեսզի մեղավորները հատուցեն իրենց սխալը:

2. Ծաղրելը և վիրավորելն անհավատների ձևն են`կրոնական հավատալիքների նկատմամբ: Նրանք հավատացյալների բանականության դիմաց չեն կարող ցույց տալ կուռ տրամաբանություն:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել