Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 23 Հունվար 2016 14:08

Ելք դեպի լույս 342

Ելք դեպի լույս 342

Հանուն գթած և ողորմած Աստծո

Յունես սուրան ավարտվեց։ Իսկ նոր ծրագրոմ կներկայացնենք Հուդ սուրան: Այս սուրան հայտնվել է Մեքքայում, իսլամի մարգարեի այդ քաղաքում ներկայության վերջին տարիներին: Սուրայում խոսվում է  նախորդ մարգարեների, հատկապես` Նոյի մասին,  իսլամի մարգարեին ու նրա հետևորդներին հրավիրելով դիմադրել ընդդիմախոսներին ու շարունակել հավատքի ուղին: Նոյից հետո, Ադի ցեղում հայտնվեց Հուդը(Եբերը) և մարդկանց հրավիրեց միաստվածապաշտության` մեղքից հեռու մնալու համար: Սուրայի 50-60-րդ այաներում ներկայացվում են Հուդ մարգարեի ու ժողովրդի միջև խոսակցությունները:

 

Այժմ ներկայացնում ենք Հուդ սուրայի առաջին և երկրորդ այաները

 الَر كِتَابٌ أُحْكِمَتْ آيَاتُهُ ثُمَّ فُصِّلَتْ مِن لَّدُنْ حَكِيمٍ خَبِيرٍ

أَلاَّ تَعْبُدُواْ إِلاَّ اللّهَ إِنَّنِي لَكُم مِّنْهُ نَذِيرٌ وَبَشِيرٌ ‏ ‏

"Ալեֆ, լամ, ռա: Այս գիրքը,  որի այաներն ի սկզբանե գրված են հաստատուն հիմքի վրա , եկել է այնտեղից, որ Տերն է իմաստության և Գիտության:"

"Նրա մեջ ձեզ հրամայվում է  հավատալ Աստծո միությանը: Ես մի պատգամաբեր եմ, որին հրամայված է ձեզ հայտնել նրա պատիժներն ու վարձատրությունները:"

Այս և Ղուրանի ևս 28 սուրաներ սկսվում են հատուկ հնչյուններով, ապացուցելով, որ Ղուրանն աստվածային հրաշք է և սկսվել է հնչյուններով, որոնք մարդկանց տրամադրության տակ են: Այդուհանդերձ, դեռևս ոչ ոք չի կարողացել ներկայացնել Ղուրանի սուրաների կամ այաների նման երկրորդը: Ղուրանի բոլոր այաների վրա տիրում է  աստվածապաշտության հոգին: Մենք դա տեսնում ենք տարբեր այաներում ու պատվիրաններում: Ղուրանի այաները չեն խեղաթյուրվել և ոչ ոք չի կասկածում դրանց ճշմարտացիությանը: Ղուրանի այաներն ամուր են ու անսասան:

 

Այս այաներից սովորում ենք

1. Ղուրանն աստվածային օրենքի գիրքն է: Այն ներկայացնում է  կյանքի ճշմարտությունը: Եվ Աստված, իր անսահման իմաստնության ու գիտության համաձայն, սահմանել է այդ օրենքները:

2. Աստվածային գրքի իջեցման փիլիսոփայությունն իր մեջ ներառում է  մարդկային հասարակության մաքրումը անհավատությունից և մարդկանց հավատքի հրավիրելը:

3. Մարգարեների քարոզչության ձևը և' նախազգուշացում է  եղել  և' ավետում: Այլ խոսքով, հույսն ու վախը և պատիժն ու խրախուսանքը զուգահեռաբար գոյատևում են Ղուրանում:

 

Հուդ սուրայի 3-րդ և 4-րդ այաներ

وَأَنِ اسْتَغْفِرُواْ رَبَّكُمْ ثُمَّ تُوبُواْ إِلَيْهِ يُمَتِّعْكُم مَّتَاعاً حَسَناً إِلَى أَجَلٍ مُّسَمًّى وَيُؤْتِ كُلَّ ذِي فَضْلٍ فَضْلَهُ وَإِن تَوَلَّوْاْ فَإِنِّيَ أَخَافُ عَلَيْكُمْ عَذَابَ يَوْمٍ كَبِيرٍ

إِلَى اللّهِ مَرْجِعُكُمْ وَهُوَ عَلَى كُلِّ شَيْءٍ قَدِيرٌ   

"Հայցեք Աստծո ներողամտությունը, ընդունեք նրա կրոնը: Աստված իր շնորհներով կողողի ձեզ, մինչև նախապես սահմանված վախճանը: Եվ նա, ով ինքն իրեն արժանի է համարում, պիտի վայելի Աստծո առատաձեռնությունը: Եթե մերժեք ինձ հավատալ, վախենում եմ, որ արժանանաք դատաստանի օրվա պատժին:"

"Դուք պիտի կանգնեք Աստծո դատաստանի առջև: Նրա զորությունն անսահման է:"

Մարգարեները մի կողմից մարդկանց հրավիրել են լինել միաստված և մյուս կողմից ապաշխարել, որպեսզի չզրկվեն Աստծո բարությունից: Որովհետև հավատքն ու ապաշխարանքը հայտնվում են ոչ միայն դատաստանի օրը, այլ նաև աշխարհիկ կյանքում: Եվ Աստծո շնորհների ներքո բարեկեցիկ կյանքը կարող է տարածվել հասարակության վրա: Դրա դիմաց նրանք, ովքեր թշնամաբար հրաժարվում են ճշմարտությունից ու չեն ցանկանում ապաշխարել իրենց մեղքերի համար, եթե նույնիսկ այս կյանքում ունենան ապահով կյանք, հանդերձյալ կյանքում չեն խուսափելու պատժից:

 

Այս այայից սովորում ենք

1. Մոլորվածներին դաստիարակելն ու զգուշացնելը մագարեների պարտավորություններից են եղել:

2. Լավ կյանք ունենալը միշտ էլ եղել է իսլամի ուշադրության կենտրոնում: Իսկ ապաշխարելն ու միաստվածությունը դրա համար ստեղծում են պայմաններ:

 

Հուդ սուրայի 5-րդ այա

 أَلا إِنَّهُمْ يَثْنُونَ صُدُورَهُمْ لِيَسْتَخْفُواْ مِنْهُ أَلا حِينَ يَسْتَغْشُونَ ثِيَابَهُمْ يَعْلَمُ مَا يُسِرُّونَ وَمَا يُعْلِنُونَ إِنَّهُ عَلِيمٌ بِذَاتِ الصُّدُورِ

"Միթե՞ նրանք իրենց սրտերի թշնամանքը չեն ծածկել կրկնակի քողով, բարձրյալից թաքցնելու համար:Աստված տեղյակ է այն ամենի մասին, ինչ ծածկում եւ կամ բացահայտում են:Քանզի նա գիտի սրտերի գաղտնիքները:"

Երկերեսանիությունը և կեղծավորությունը սպառնում են մարդկային հասարակությանը: Երբ մարդը սրտով ուրիշ է և մտքով ուրիշ, դա մոլորեցնում է նրան: Այս այան դիմում է  նրանց, ովքեր տարբեր ձևերով թաքցնում են իրենց գաղափարն ու մտածողությունը և իրենց սրտում ունեն հավատացյալների նկատմամբ քեն: Սակայն արտաքուստ նրանք հավատացյաների հետ քաղցր լեզվով են խոսում և փորձում ընկերանալ նրանց  հետ: Աստված այս կեղծավոր վարքագծի վերաբերյալ ասում է. նրանք պետք է իմանան, որ Աստված իմաստուն է և գիտի, թե որն է թաքուն և որը` բացահայտ: Աստված նաև տեղյակ է թե ինչ է գտնվում  մարդկանց սրտերոմ ու մտքերում:

Այս այայից սովորում ենք

1. Կրոնի դեմ պայքարող սադրիչները պետք է իմանան, որ չեն կարող ոչինչ թաքցնել Աստծուց:

2. Աստված իմաստուն է և գիտի ամեն ինչ:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել