Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 11 Հուլիս 2015 04:45

Նասրոլլահ. «Երուսաղեմի համաշխարհային օր հռչակելուց լուսահոգի Էմամ Խոմեյնու նպատակն էր վերականգնել Պաղեստինի հարցը»

Նասրոլլահ. «Երուսաղեմի համաշխարհային օր հռչակելուց լուսահոգի Էմամ Խոմեյնու նպատակն էր վերականգնել Պաղեստինի հարցը»

 

 

 

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասաց, որ Երուսաղեմի համաշխարհային օր հայտարարելուց ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու նպատակն էր վերականգնել Պաղեստինի հարցը»:

Ըստ լիբանանյան «Ալմայադին» հեռուստակայանի հաղորդման, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը ուրբաթ օրը Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային Զահիայի շրջանում վիդեոկոնֆերանսի միջոցով ունեցած ելույթում ընգծեց, որ ժամանակի ընթացքում արաբական երկրները գիտակցում են Երուսաղեմի համաշխարհային օրվա նշանակությունը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ի դեպ, Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվելու դրդապատճառը վրեժխնդրությունը համարեց և ասաց, որ Սիոնիստական ռեժիմը հավատացած է, որ Եմենի անկախությունն ու ինքնիշխանությունը ինչ-որ դիմադրություն են ստեղծում իր դիմաց և Եմենի տարածքի դեմ հարձակումները Արաբիայի կողմից իսրայելցիներին մատուցվող լավագույն արջի ծառայությունն են համարվում:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նաև դրվատելով Պաղեստինի և իսլամական դիմադրության հանդեպ Իրանի ցուցաբերած պաշտպանությունն ավելացրեց. «Այն երկիրը, որ պարզել է դիմադրության դրոշը, բոլորից առաջ է անցել ու պատրաստ չէ համաձայնել Սիոնիստական ռեժիմի գոյությանն ու պաշտպանում է դիմադրության շարժումներն Իրանն է և Իրանից բացի ուրիշ մեկը նման քաջություն չունի»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել