Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 10 Հուլիս 2015 04:48

Սիոնիստների ոճրագործությունները որևէ մեկի համար թաքուն չեն

Սիոնիստների ոճրագործությունները որևէ մեկի համար թաքուն չեն

 

 

 

Սպահանի հայկական «Սևան» ակումբի նախագահն ասաց. «Պարծենում ենք Սիոնիստական ռեժիմը ներկայացնող խմբի հետ մրցելուց հրաժարվելու համար»:

Սպահանից «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն Սիոնիստական ռեժիմի մարզիկներին պաշտոնապես չճանաչելը միայն իրանցի մուսուլման մարզիկներով չի սահմանափակվում և Սպահանի հայ մարզիկները նույնպես պատրաստ չեն եղել մրցել այդ կեղծ ռեժիմը ներկայացնող մարզիկների հետ:

2011 թվականին Հայաստանում կազմակերպված Համահայկական մրցությունների ժամանակ Սպահանի հայկական «Սևան» ակումբի ֆուտբոլի հավաքականը պատրաստ չեղավ ներկայանալ Իսրայելը ներկայացնող հավաքականի դիմաց խաղին:

«Սևան» ակումբի նախագահ Վազգեն Անդրեասյանը մատնանշելով այն կետը, որ աշխարհի ժողովուրդները տեղյակ են զավթված տարածքներում ոտնձգող ռեժիմի ոճրագործությունների մասին, ընդգծեց. «Զավթված տարածքներում սիոնիստների գործած ոճիրները որևէ մեկի համար թաքուն չեն և այդ պատճառով էլ իրանահայերը իրենց մյուս հայրենակիցների նման պաշտոնապես չեն ճանաչում Սիոնիստական ռեժիմին»:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել