Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 09 Հուլիս 2015 16:04

Մասնավոր հաղորդում նվիրված Երուսաղեմի՝ Ղոդսի միջազգային օրվան (3)

Մասնավոր հաղորդում նվիրված Երուսաղեմի՝ Ղոդսի միջազգային օրվան (3)

 

 

 

Հայացք տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներին

Մեր օրերում, իսլամկական երկրների մերձենալու համար առկա առիթներով հանդերձ մուսուլման աշխարհը պառակտվել է և հայտնվել է խառնաշփոթ վիճակում: Այդ երկրները չեն կարողացել մշակել իրենց հարաբերությունները և միջազգային հարթակում տիրանալ իրենց իրական դիրքին:

Տարբեր ազդակներ դերակատար են եղել իսլամական աշխարհում շեղումներ առաջացնելու և մերձեցման առիթները անհետացնելու մեջ: Կարևորագույն ազդակը տարածաշրջանում բռնատենչ պետությունների կողմից կատարվող միջամտությունները և Միջին Արևելքին ու իսլամական աշխարհին չարաբաստիկ ճակատագրի պարտադրումն է: Այս սադրանքների կուլիսներում թաքնված են տարբեր նպատակներ՝ ինչպես 3-րդ հազարամյակում Միջին Արևելքի մասնատումը: Այժմ հարց է առաջանում, թե ինչպե՞ս պիտի փոխել այս պատրադրված ճակատագիրը:

Իսլամական զարթոնքը և հեղափոխական շարժումների ձևավորվելն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվելը մեծ զարգացումներ էին, որոնք միջամտող ուժերից կախված բռնապետական ռեժիմներին հարկադրեցին միջազգային մասշտաբով քննարկել առկա իրավիճակը: Այս պատմական շարժմամ մեջ մտահոգվելով՝ Սիոնիստական ռեժիմի գույթյան հարցում իսլամական զարթոնքի թողած հավանական ազդեցությունից, Զարթոնքին զարտուղի տանելու համար ԱՄՆ-ը նախագծեց ժամանակակից Միջին Արևելքի քարտեզը:

Այդ նախագիծը ունի երեք հիմնական գծեր: Առաջինը՝ Սիրիայում ճգնաժամ առաջացնելու քայլն էր, որը մեկնարկեց բարեփոխումների ու պահանջների պատրվակով հրահրված քաղաքցիական պատերազմով: Այդ քայլը միտված էր ոչնչացնել Իսրայելի ռեժիմին դիմակայող գուծունյա դիրքերից մեկին, որն ուղղակիորեն գործադրվեց Սիրիայի համակարգը կործանելու և որպես իսլամական աշխարհի կարևորագույն խնդիր Պաղեստինի խնդիրը ջնջելու նպատակով:

************************   

Սիրիայի զարգացումներում այդ նախագծի երկրորդ բաժինը Մջին Արևելքի մասնատումն է, որ տարիներ առաջ ԱՄՆ-ի կողմից արծարծվել էր «Հզոր Միջին Արևելք» անվանումով նախագծի սկզբնական նախագծի շրջանակներում:

Սիրիայի մասնատումը այն սցենարներից էր, որը Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր շարունակ եղել ԱՄՆ-ի և Սիրիայի ընդդիմադիր հոսանքի ուշադրության կենտրոնում: Սիրիան վերածել 4 տարածաշրջանների, այսինքն ծայրահեղական ընդդիմադիրների, չափավորական իսլամամետների, քուրդերի և Ասադի կողմնակիցների հսկողության տակ գտնվող տարածքների, տնտեսական խնդիրների  առաջ է կանգնեցնելու հավանական փոքրացված տարածքներին: Այդ խնդիրը ուշադրության կենտրոնից հանելու և լուսանցք է մղելու իսլամ աշխարհի կարևորագույն խնդիրն համարվող Պաղեստինը:

Վերջին 4 տարիներին Սիրիայի զարգացումների այդ ուղղությամբ ընթանալը հաստատում է այդ նախագծի գոյությունը: Սիրիան վերջին 4 տարիների ընթացքում իր մաշկի վրա զգացել է՝ անապահովությունը և պրոքսի պատերազմը, որի հետևանքով ավելի քան 3 միլն սիրիացիներ փախստական են դարձել ու միևնույն ժամանակ մեծացել է անապահովության ու ավերածությունների ծավալները: Սիրայի սահմանները փոքրացնելու սցենարը նախագծվել է այն հիպոթեզով, որ այն նվազեցնելու է ռազմավարական խորությունը, որի արդյունքում էլ թուլանալու է դիմադրության առանցքը: Ի հարկե այն ինչ այժմ արծարծված է՝ թայֆայական ու ցեղախմբային առանցքայնությամբ Սիրիայի մասնատումն է:

Ամերիկյան-Իսրայելական նախագծի 3-րդ բաժինը կրոնական ու թայֆայական ծայրահեղականության շրջանակներում նոր Միջին Արևելքի ձևավորելն է: Այդ նախագիծը գործադրվել է ահաբեկչական խմբերի ձևավորման հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի ցուցաբերած հովանավորությամբ: Նրանք ենթահող են պատրաստել ԻԼԻՊ թաքֆիրական ահաբեկչական խմբի ենթաբաժանումների արագ տեմպերով աճելու և տարածվելու համար: Նրանք կամենում են Սիրիայի արևելյան մի շարք տարածքները միացնել Իրաքի արևմտյան տարածաշրջաններին, որպեսզի այն դառնա տարածաշրջանի անվտանգության Ակիլեսյան գարշապարը:

Ի հարկե այս հոսանքի մեջ, ԻԼԻՊ-ին հովանավորելու ճանապարհով նախագիծը գործադրելու հարցում մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի մյուս դերակատարները ինչպես՝ Թուրքիան, Սաուդիան Արաբիան և Կատարը: Այդ առումով Իսլամական աշխահին սպառնացող վտանգը տարածաշրջանի երկրներում ճգնաժաներ առաջացնելու և այդ երկրները անապահով դարձնելու ճամբով սիոնիզմի տարածումն է:  

Այդ քայաքայիչ հոսանքը այժմ լայն մասշտաբով իրար դեմ է դուրս բերել մուսուլմաններին և հզորացրել է արևմուտքի կողմից նախագծված իսլամաֆոբիա հոսանքի ենթահողը: Այս երևույթը պատճառ է դարձել իսլամական աշխարհը իր բոլոր հնարավորություններով հանդերձ՝ չկարողանա հաղթահարել աշխարհում իր առաջադիմության և իրական դիրքն զբաղեցնելու ճանապարհին առկա խնդիրներն ու խոչընդոտները:   

Իրականությունն այն է, որ մեր օրերում իսլամական զարթոնքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրությունների թիրախում և նրանք ամեն կերպ փորձում են աղճատել «Իսլամական զարթոնք»-ը: Այդ պառակտիչ քայլերի գործադրմամբ Իսրայելի համար հարմար առիթ է ստեղծվել՝ լուսանցք մղելու իսլամ աշխարհի կարևորագույն խնդիրն համարվող Պաղեստինը:

Այս սադրանքները միտված են մուսուլմանների ուշադրության կենտրոնից հեռացնել Պաղեստինը և շեղել «Իսլամական զարթոնք»-ի ուղին և վրջապես անհուսություն ու անվստահություն առաջացնել իսլամական աշխարհի ապագայի նկատմամբ:  

Այժմ իսլամական զարթոնք շարժումը իր ճշմարիտ ու յուրօրինակ շրջանակների մեջ փուրձում է վերականգնել մարդկային արժանապատվությունն ու  գթասրտությունը, որի վերջնական նպատակը իսլամական փայլուն քաղաքակրթության կերտումն է: Այդ առումով շարժման ծավալները շատ մեծ են, ուստի այն մի դինամիկ շարժում է, քանի որ այն կապակցվել է մուսուլմանների ճակատագրին:

37 տարի առաջ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակով, իրականություն դարձավ իսլամական զարթոնք մեծ շարժումը և ապացուցվեց, որ Իսլամը կարող է դիմակայել բռնատիրական համակարգին:

*****************************************    

Իսլամական հեղափոխությունը մարդկայի ու կրոնական արժեքների վրա հիմնված կառուցվածքով կործանեց ԱՄՆ-ի բռնապետության ամրոցները և դարձավ օրինակ այն ժողովուրդների համար, որոնք կամենում են ապստամբել  բռնատիրական համակարգերի դեմ և մերժել  նրանց իշխանությունը: Այդ ունակության ճանաչումը  կարևորագույն կետն է, որ պարզում է Միջին Արևելքում իսլամական զարթոնքից ԱՄՆ-ի վախի պատճառները:

Այդ պատճառով է, որ իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը «Իսլմական զարթոնք և իսալամական շարժում»-ի գլխացավանքից ազատվելն է համարել Միջին Արևելքում շիաների և սուննիների միջև պատերազմ հրահրելու հարցում կայսերապաշտական ճակատի կողմից կատարվող փորձերի հիմնական պատճառները: Նա շեշտել է նաև, որ ժողովուրդները պիտի զգոնությամբ քննարկեն այդ տեղաշարժերը և քաջ գիտակցեն, որ՝ մուսուլմանների անկախությունն ու արժանապատվությունը խափանելու հարցում թշնամու համար սահմաններ գոյություն չունեն:

Սիրիայի ճգնաժամը, ԻԼԻՊ-ական ու Բաասական ահաբեկչական խմբերի դավադրությունները, տարածաշրջանում ավերիչ պատերազմներ հրահրող վարձկանների և շիաների ու սուննիների պատերազմ անվանող արևմտյան ԶԼՄ-ների գործունեության վերլուծությամբ բացահայտվում է նրանց կողմից նյութված դավադրությունների խորությունը, որոնց գլխավոր նպատակը իսլամական զարթոնքի կործանումն է:

Ի հարկե պիտի ընդունել նաև, որ այդ խոչընդոտների մի մասը ակունք է առնում իսլամական հասարակության թուլություններից: Դրանց մի մասն էլ արտաքին քաղաքականությունից ազդված քաղաքական  համակարգերի թուլության արդյունքն է, ընդորում, ամեն դեպքում այս ամենից Սիոնիստական ռեժիմն է շահում:

*******************************   

Վերջին տարիների զարգացումները պարզում են, որ Իսրայելի ռեժիմը հատկապես իսլամական զարթոնքի մեկնարկից հետո հայտնվել է դժվարին կացության մեջ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը և այդ ռեժիմի հովանավորները իրենց ջանքերը կենտրոնացրել են մուսուլմանների միաբանությունը կոտրելու շուրջ, որպեսզի այդպիսով կարողանան խոչընդոտել իսլամական դիմադրության ուղին և լուսանցք մղել Պաղեստինի խնդիրը:

ԱՄՆ-ի համոզմամբ իսլամական զարթոնքը մեծ խոչընդոտ է համարվում Իսրայելի համար, ուստի նա իր ողջ զորությունը ի գործ է դրել, որպեսզի Իսրայելի համար ստեղծի ապահով անկյուն: Հատկապես այն պատճառով, որ վերջին քանի տարիների ընթացքում Իսրայելը գտնվում է ծանր պայմաններում և տարածաշրջանում կորցրել է իր մի շարք դաշնակիցներին:  

Այն ինչ ԱՄՆ-ի համար որպես հակաահաբեկչական կոալիցիա նշանակություն ունի Իսրայելի անվտանգության ապահովումն է, որն իմաստավորվում է սիոնիստների դիրքերի պահպանմամբ և իսլամական դիմադրության դիրքերի թուլացմամբ՝ անկմամբ: Այդ առումով, տարածաշրջանային զարգացումների հարթակում ԱՄՆ-ը արտասահմանյան ամենամեծ դերակատարն է:

Այդ պատճառով էլ իսլամական աշխարհին ու հատկապես Պաղեստինի խնդրին սպառնացող վտանգը, իսլամական զաթոնքի սկզբունքների ու արժեքների և Սիոնիստական ռեժիմի հնչեցրած սպառնալիքների անտեսումն է: Այդպիսի պայմաններում, արտաքին ազդակները և Միջին Արևելքում ճգնաժամեր հրահրելու խնդիրը  կմաշեցնի Իսրեյելին դիմակայող և առաջին գծում պայքարող երկրների հզորությունը և վերջապես թշնամիների համար առիթ կստեղծի առաջ տանեն իրենց հակաիսլամական քաղաքականությունները և շեղել իսլական զարթոնքի ուղին:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել