Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 09 Հուլիս 2015 08:23

Աշխարհի քաղաքական ու հոգևոր գործիչներ հովանավորել են Երուսաղեմի համաշխարհային օրը

Աշխարհի քաղաքական ու հոգևոր գործիչներ հովանավորել են Երուսաղեմի համաշխարհային օրը

 

 

 

Ըստ «Ալ Ալամ» հեռուստակայանի հաղորդման, քաղաքական ու հոգևոր գործիչներ Երուսաղեմի համաշխարհային օրվա սեմին արաբական աշխարհին կոչ են արել պաշտպանել Պաղեստինի իդեալը և համակողմանի ջանք գործադրել Երուսաղեմի փրկության և այս սրբազան տարածքից գաղութարարների ձեռքը կարճելու ուղղությամբ:

Իրաքի Նաջաֆ Աշրաֆ նահանգի խորհրդի անդամ Քազեմ Ալջալիհավին ասել է, որ լուսահոգի Էմամ Խոմեյնու միջոցով անվանակոչված Երուսաղեմի համաշխարհային օրվա նշումն ու դրա ընթացքում քայլարշավների կազմակերպումը շարունակվելու է մինչև այն ժամանակ, երբ Երուսաղեմի լիովին ազատագրվի Սիոնիստական ռեժիմի և գաղութարարների ճիրաններից:

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ի ավագ անդամ Մահմուդ Ալզոհարն ասել է. «Դժբախտաբար արաբական աշխարհը Երուսաղեմի համաշխարհային օրվան հավատք չունի և իսլամական ուսուցումների բացակայությամբ արաբական աշխարհը հատկապես պրագմատիկ քաղաքականության ուղին է որդեգրել և սա մեծ աղետ է համարվում արաբ ժողովրդի համար»:

Միևնույն ժամանակ թունիսցի մուսուլման հոգևորական ու մտավորական Շեյխ Մոհամմեդ Ալհալթաթին նշել է. «Մուսուլմաններն առաջին հերթին իրենց երկրներում ազգային, տարածաշրջանային, արաբական, իսլամական ու միջազգային ճակատ պիտի ստեղծեն, որպեսզի պատվաբեր դիրքորոշմամբ կարողանան իրական ծառայություն մատուցել Պաղեստինի իդեալին»:

 Եգիպտացի լրագրղ Մոհյի Աբդելղանին ընդգծել է, որ արաբները մուսուլմաններն ու քրիստոնյաները ցանկացած միջոցի դիմելով պիտի զավթիչներից հետ ստանան սրբավայրերը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել