Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 08:48

Մասնավոր հաղորդում Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ (2)

Մասնավոր հաղորդում Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ (2)

 

 

 

Լուսահոգի Էմամ Խոմեյնու նախաձեռնությամբ Երուսաղեմի համաշխարհային օրվա հռչակումը նոր հոսանք առաջացրեց տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական հավասարություններում և պասիվ վիճակից դուրս բերեց Պաղեստինի ճակատագրում ազդեցիկ երկրներին:

2010 թվականի դեկտեմբերին իսլամական զարթոնքի երևույթի ձևավորումից հետո այս գործընթացն առավել բացահայտ տեսք ստացավ և մարտահրավեր նետեց Միջին Արևելքում տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դերակատարներին:

-------------------------

Անցած տասնամյակներում Միջին Արևելքը քաղաքական տարբեր կառույցների փորձ է ունեցել, սակայն մի քանի տասնամյակ շարունակ այս տարածաշրջանի կառույցների գլխավոր բաժինը ենթակա է եղել երկբևեռ համակարգին:

Այս պատճառով էլ ԱՄՆ-ն մինչև նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը հիմնվելով Արաբիայի և Իրանում՝ Շահի ռեժիմի երկսյուն դերակատարության վրա որևէ մտահոգություն չուներ Իսրայելի վիճակի մասին: Քանզի տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները հիմնվելով Նիքսոնի երկսյունանի դոկտրինայի վրա ստանձնել էին տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերի պաշտպանության հետապնդման ու ապահովման պարտականությունը:

Սակայն Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը փոփոխություն մտցրեց տարածաշրջանային ու համաշխարհային շատ հավասարություններում:

ԱՄՆ-ն մի քանի պատճառներով մտահոգ էր հեղափոխության հաղթանակից հետո առաջացած իրավճակից: Նախ այն որ իսլամական Իրանը մարտահրավեր նետեց համաշխարհային երկբևեռ կառույցին ու համակարգին և ուժի հավասարությունը փոխեց հեղափոխական ու իսլամական շարժումների հիման վրա և ի շահ բռնահարված ու ընչազուրկ ժողովուրդների ու հատկապես փոխեց Պաղեստինի հանդեպ հայացքը:

Այս փոփոխություններից ԱՄՆ-ի մտահոգության երկրորդ պատճառը հեղափոխական ժողովուրդների համար Իրանը որպես օրինակ ծառայելն ու տարածաշրջանում բռնապետական իշխանություններին մարտահրավեր նետելն էր, ինչը միաձուլվեց Երուսաղեմին պաշտպանելու համար համաշխարհային օր հռչակելու հետ և առավել ծավալ ու խորք ստացավ:

Այսօր Իրանի օրինակի վերածվելը, որը մի օր համարվում էր համաշխարհային մեծապետականության ու Սիոնիզմի կոշմարն իրականություն է դարձել և տեղի է ունեցել ԱՄՆ-ի ու Իսրայելի համար ցավալի այս դեպքը: Սա ի տես այն բանի, որ զարթոնքի այս գործընթացի շարունակվելն ու օրինակ ծառայելը ամեն օր ավելի բացահայտ է դարձրել ԱՄՆ-ի մտահոգությունները: Արաբիայի պես կապված ու պասիվ իշխանություններն էլ վտանգ են զգում այս հեղափոխական շարժումից, քանզի գիտեն, որ այլևս որևէ դիրք չեն վայելում տարածաշրջանում:

Փաստերը վկայում են այն մասին, որ սաուդացի իշխանավորներ այս վերաճ ապրող հոսանքին դիմակայելու համար մեծ ջանք են գործադրել, որպեսզի կարողանան կանխել տարածաշրջանում քաղաքական նոր կառույցի ձևավորումը և կամ այս նոր կառույցը ձևավորել համաձայն ԱՄՆ-ի տեսակետների, որի նպատակն է իսլամական զարթոնքի շարժումը փոխարինել նոր Միջին Արևելքի ստեղծմամբ ինչի եզրափակիչ նպատակը տարածաշրջանում ուժի հավասարությունը ամերիկյան-իսրայելյան հավասարության հիման վրա ձևավորելն է, նույնիսկ եթե այս փոփոխության գինը Իսրայելի հետ Արաբիայի բացահայտ համընթացությունը լինի:

Նման նպատակ հետապնդելով սաուդացի իշխանավորներ փորձ են կատարել շիա-սուննի լարվածությունները միջոց ծառայեցնել իսլամական զարթոնքին դիմակայելու և նրան զարտուղի տանելու համար:

Այս քաղաքականությունն ինչ-որ կերպով համարվում է Պաղեստին-Իսրայել հարցի առանցքայնությամբ Միջին Արևելքի խնդիրների կապակցությամբ Արաբիայի որդեգրած ռազմավարությունը, որը հիմնվելով զինվորական հեգեմոնիայի վրա ձգտում է տարածաշրջանային ուժի հավասարության նոր կառույց ձևավորել:

Այս նպատակի իրագործման ուղղությամբ Արաբիան սատարում է ահաբեկիչների Արաբիայից Իրաք ու Սիրիա գործուղվելուն, ինչի պարզ օրինակը նկատելի է Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններում:

Ռիադի իշխանավորներն այսօր ընդլայնել են դերակատարության այս շրջանակը և օգտվելով զինվորական պոտենցիալից և ԱՄՆ-ի քաղաքական ու համակողմանի հովանավորությունից և Սիրիայում թաքֆիրի ահաբեկչական խմբերի օգնությամբ ուղղակի քայլեր են ձեռնարկել Բաշար Ասադի կառավարության կործանման համար:

--------------------------------

Արաբիան, որպես տարածաշրջանային միջամտող մի դերակատար այսօր իր միջամտությունների շրջանակը տարածել է նաև Եմենում, որի վերջնական նպատակը հակասիոնիստական դիմադրության հոսանքների վրա ազդեցություն գործադրելն ու դրանց թուլացնելը, Իսրայելի հանդեպ դիմադրության հոսանքը մաշողական դարձնելը և ի գին Իսրայելի դիրքի ամրապնդման սեփական անվտանգության պահպանումն է:

Արաբիան Եմենում ու Բահրեյնում միջամտության կողմնորոշում որդեգրելով ձգտում է ԱՄՆ-ին ու Իսրայելին ապացուցել, որ քայլում է Պաղեստինի իդեալներից հեռանալու ուղղությամբ և այն համոզման է, որ այս իդեալներից հեռանալով կարող է հաղթահարել իր դիմագրաված քաղաքական, տնտեսական ու ցեղախմբային բազմակողմ ճգնաժամերը:

Պաղեստինի հարցում Իսրայելի հետ հաշտության և կամ Եմենում ու Սիրիայում իշխանական կառույցների փոփոխման համար ռազմական ու դրամի ուժից օգտվելու պես նախագծերը վկայում են այն մասին, որ Արաբիան ուղղակիորեն քայլում է այն ճամփով, որը երաշխավորում է Սիոնիստական ռեժիմի շահերը:

Արաբիայի քաղաքականությունների գլխավոր բաժինը արևմուտքի նպատակների հետ համընթաց տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի համար ապահով գոտու ստեղծումն է:

Այս պատճառով էլ տարածաշրջանի ընթացիկ զարգացումնրում ԻԼԻՊ-ի թաքֆիրի ահաբեկիչներին պաշտպանելու ուղղությամբ Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի միջև ինչ-որ համագործակցություն և աշխատանքների բաժանում գոյություն ունի, այնպես որ Արաբիան ստանձնել է ԻԼԻՊ-ի ֆինանսական ու սպառազինական պաշտպանության, իսկ Սիոնիստական ռեժիմը անվտանգության ուղղությամբ առաջնորդման ու մտային օժանդակություն ցուցաբերելու պարտականությունները:

Իսրայելի հետ հարաբերությունը Արաբիայի համար նման է ժայռի անկյունով քայլելուն, ինչը հակասիոնիստական զգացմունքները սրվելով և այս ռեժմի հանդեպ ատելությունը խորանալով իրավիճակն առավել բարդացնելու է սուդական գերդաստանի համար:

Իրականության մեջ Ռիադ-Վաշինգտոն-Թեալվիվ առերևույթ հաստատուն ուղղությունը հանգեցնելու է սաուդացի իշխանավորների հանդեպ ատելության:

Իհարկե ԱՄՆ-ի դիտակյունից ավանդական ու ցեղախմբային կարգով տարածաշրջանի արաբական որոշ երկրների առաջնորդման հարցում դերակատար Արաբիայի այս շարժումը շարունակ ուշադրության կենտրոնում է եղել: Հատկապես որ Արաբիան քայլ է վերցրել արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի հետ համագործակցության ուղղությամբ և ներկայումս տարածաշրջանային մասշտաբով Արաբիայի քաղաքականությունը ներկայացուցչական պատերազմների հրահրումն ու ժողովրդային իշխանությունների դեմ պայքարն է:

Այս ընթացքը վկայում է, որ Արաբիան երբևե չի հանդուրժել իսլամական զարթոնքի շարժումն ու Երուսաղեմի օրը և գոհ չլինելով այս երևույթից, Երուսաղեմի օրվա ձևավորումը որպես հեղափոխական ընդվզման խորհրդանիշ համարում է իր վնասին: Հատկապես որ այս երկիրն ինքն էլ նման ընդվզումների մեծ պոտենցիալ ունի:

Այս պատճառով է, որ Արաբիան իրեն տարածաշրջանի զարգացումների պարտված կողմը համարելով թաքֆիրի ահաբեկչությանը հովանավորելով և պաղեստինյան դիմադրության խրամատը քանդելով ձգտում է բռնի ուժի դիմելով փոխել այս հավասարությունը: Եմենի դեմ Արաբիայի հարձակումը և ահաբեկչական խմբերին պաշտպանելն իրականության մեջ սաուդացի իշխանավորների դիտանկյունից համարվում են իրենց տարածաշրջանային դերակատարության սահմանափակումը փոխարիննող ռազմավարություն:

--------------------------

Այս տեղաշարժերն ուղղակիորեն համապատասախանում են իսլամական հեղափոխության մասին ԱՄՆ-ի ու նրան կապված ռեժիմների, հատկապես Արաբիայի ճանաչողությանը: Իսլամական հեղափոխությունը ելնելով իր էությունից ու նպատակներից, որոնք սերում են իսլամի վարդապետությունից, համաշխարհային հարցերի հանդեպ ընդհանուր հայացքով ունի ռազմավարական տեսակետներ և այս կապակցությամբ աշխարհի քաղաքական բառապաշարը հարստացրել է մի շարք իմաստալի եզրույթներով ու տերմիններով:

Այդ եզրույթներից ու տերմիններից են «ընչազուրկ»-ն ու «մեծապետական»-ը: Առաջին հայացքից պարզ հնչող այս բառեը հանգեցրել են համաշխարհային նոր արժեքների ու նորմերի ձևավորման և խոր ու հաստատուն ազդեցությունների ակունք են դարձել և իրենց ազդեցության տակ առնելով լայն լսարանին, ձևավորել են նոր օրինաչափեր: Այս օրինաչափերից ամենագլխավորը Պաղեստինի ժողովրդի իրավունքների ու նրա ճակատագրի պաշտպանումն է:

Այս պատճառով էլ մարդկային ու աստվածային արժեքների վրա հիմնված և Իրանի ժողովրդի հանրաքվեով հաստատված ԻԻՀ Սահմանադրության մեջ հատուկ կերպով ընդգծված են  իսլամի քաղաքական հառաջադեմ այս սկզբունքներն ու գաղափարները:

Համաձայն Սահմանադրության 154-րդ հոդվածի, ԻԻՀ-ն մարդկային հասարակության երջանկությունը համարում է իր իդեալը և ակնախությունը, ազատությունն ու արդարության իշխանության հաստատումը համարում է աշխարհի բոլոր ժողովուրդների իրավունքը: Հետևաբար խուսափելով այլ ժողովուրդների ներքին հարցերին որևէ տեսակի միջամտությունից պաշտպանում է աշխարհում մեծապետականության դեմ մղված ընչազուրկների արդար պայքարը:

Այս ընդգրկուն հայացքը վկայում է այն մասին, որ թեև Երուսաղեմի համաշխարհային օրվա առանցքայնությամբ Պաղեստինի հարցը մուտք է գործել միջազգային ասպարեզ, սակայն այս շարժումն այսօր բռնահարված ժողովուրդների ճակատագրին համաշխարհային մասնակցության ուղղությամբ հետապնդում է մեծ նպատակներ, ինչը համագործակցության համար առիթների ստեղծման և ժողովուրդների իրավունքների պաշտպանության շրջագծում միջազգային պոտենցիալների օգտագործման իմաստով է:

Իրականության մեջ Երուսաղեմի համաշխարհային օրը առիթ է, որը կարող է ազդեցիկ դերակատարություն ունենալ համաշխարհային որոշումների ու քաղաքականությունների որդեգրման հարցում:

   

  

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել