Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 05:02

Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի բռնահարված ժողովրդի հետ միասնականության օր

Երուսաղեմի համաշխարհային օրը Պաղեստինի բռնահարված ժողովրդի հետ միասնականության օր

 

 

 

ԻԻՀ նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ Հոջ. Մաջիդ Անսարին երկուշաբթի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում, ասաց. «Երուսաղեմի համաշխարհային օրը ճանաչվում է, որպես Սիոնիստական ռեժիմի բռնությունների, զավթողականության ու ոճրագործությունների դեմ բոլոր մուսուլման ժողովուրդների միասնականության օրը և այս տարի առավել մեծ ու յուրահատուկ նշանակություն ունի»:

Հոջ. Անսարին ընդգծեց. «Դժբախտաբար ԻԼԻՊ-ի ու թաքֆիրի ահաբեկիչների սիոնիստական հոսանքը Իսլամ աշխարհին զբաղեցրել է իրենով և մուսուլմանների ուշադրությունը Պաղեստինի իդեալից և Սիոնիստական կեղծ ռեժիմի զավթողականությունից ու ոճրագործություններից թեքվել է դեպի ԻԼԻՊ-ի ոճրագործություններն ու ստեղծած աղետը»:

Հոջ. Անսարին ավելացրեց. «Իսլամ աշխարհը Միջին Արևելքից մինչև Ասիա ու Աֆրիկա, այս օրերին այրվում է ահաբեկչության ոճրագործությունների կրակում և իսլամական երկրներ մատնված են քաղաքացիական պատերազմի, եղբայրասպանության, կոտորածի, կողոպուտի, պայթյունների ու ավերածության»:

ԻԻՀ նախագահի խրհրդարանական հարցերով տեղակալն ասաց. «Ցանկացած շիա կամ սուննի մուսուլմանի պարտականությունն է Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացում կրկին անգամ իր ուշադրությունը թեքել դեպի ահաբեկչության պաշտպան և Իսլամ աշխարհի թիվ մեկ թշնամի՝ Իսրայելի զավթիչ ռեժիմը»:

Հառաջիկա ուրբաթ օրը Երուսաղեմի համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը ԻԻՀ-ի հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու կողմից հռչակվել է, որպես Երուսաղեմի համաշխարհային օր:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել