Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 05 Հուլիս 2015 12:33

Մասնավոր հաղորդում նվիրված Երուսաղեմի միջազգային օրվան(1)

Մասնավոր հաղորդում նվիրված Երուսաղեմի միջազգային օրվան(1)

 

 

 

Երուսաղեմի օրը ՝ մուսուլմանների միասնության ու միատարրության խորհրդանիշը

 

37 տարի է  անցնում այն օրվանից , երբ լուսահոգի Իմամ Խոմեյնին Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը Երուսաղեմի միջազգային օր հռչակեց : Այդ օրը մի մեծ իդեալ է խորհրդանշում , որը նաև համաշխարհային պատգամ ունի :

Երուսաղեմը տարիներ շարունակ Միջին Արևելքում հին անցյալով գաղութարարության տիրակալ քաղաքականության ու սպանությունների զոհ դարձած Պաղեստինի բռնահարված ժողովրդի հետ սրտակցության խորհրդանիշն է : Սա Երուսաղեմի միջազգային օրվա գլոբալ մասշտաբով փոխանցվող պատգամի մի կողմն է : Այդ օրվա մյուս կողմում , համաշխարհային սիոնիզմի ու ԱՄՆ-ի նենգ ծրագրերի բացահայտումն է , որն այսօր դրսևորվել է Միջին Արևելքից մինչև Աֆրիկա ՝ ահաբեկչական խմբավորումների կողմից կրոնական ծայրահեղականության ու դավերով լի իրադարձություններում : Այդ առումով , Երուսաղեմի օրն աշխարհի մուսուլմանների կողմից կայսերպաշտության դեմ մղվող պայքարի և իսլամական ժողովուրդների վեհության ցուցադրման օրն է : Երուսաղեմի միջազգային օրվա շնորհիվ , ուշադրություն է դարձվել Պաղեստինի ժողովրդի բռնահարված իրավունքները վերականգնելու և Իսրայելի կողմից օկուպացված տարածքների ազատագրման գործում մուսուլմանների դերակատարությանը : Միջին Արևելքի պատմությունը վկայում է այն դառն իրողության մասին , որ առաջին աշխարհամարտից և Օսմանական կայսրության կործանումից հետո , սիոնիստները Բրիտանիայի գաղութարար դերակատարությամբ և նյութական օժանդակությամբ , սկսեցին «Վերադարձ Ավետյալ երկիր » , «Առանց ժողովրդի երկիր ՝ առանց երկրի ժողովրդի համար» և նման շինծու և կեղծ մտքեր քարոզելու միջոցով , Պաղեստին ներթափանցել և քայլ առ քայլ առաջ գնալով , «Նեղոսից Եփրատ» կարգախոսով , ձևավորեցին իրենց անօրինական ինքնության կառույցը : Սիոնիստական ռեժիմն առերես , գրավել է Իսլամ աշխարհի աշխարհագրության մի մասը , սակայն նրա ղեկավարների թունավոր գաղափարաները , թիրախ են դարձրել Իսլամական երկրների ողջ տարածքը :

Երուսաղեմի օրն ինչո՞ւ է ստրատեգիական նշանակություն ստացել : Այս հարցին պատասխանելու համար , պետք է անդրադառնալ կայսերպաշտական դավերի հանդեպ իսլամական զարթոնքի նման բաղադրիչների , որոնք առանցքային դեր ունեն աշխարհի բոլոր մուսուլմանների միասնության գործում : Հետևաբար , Երուսաղեմին սատարելու օրվա շքեղ անցկացումը ոչ միայն պատմական ու իսլամական մեծ պարտականություն է , այլև խթանիչն է մուսուլման ժողովուրդների զարթոնքին ու զգոնության : Իսկ մյուս կողմից , Պաղեստինի և աշխարհի բռնահարված այլ ազգերի հովանավորումը , մի ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունն է հուշում :

Բռնահարված ազգերի դեմ համաշխարհային ուժերի կայսերապաշտական հարաբերությունները քննադատելիս , ԻԻՀ հիմնադիր ՝ հոգելույս Իմամ Խոմեյնին ասել է .-«Գաղութարարներն իրենց քաղաքական քայլերով տիրել են ժողովրդին և նրանց պարտադրել են բռնապետական մի համակարգ , որի հետևանքով , ժողովուրդը բռնապետ և բռնահարված երկու խմբերի է բաժանվել» : Իմամ Խոմեյնիի տեսակետով , բռնահարված ազգերը միմիայն զարթոնքի և իրենց իրավունքների մասին իրազեկվելու միջոցով են կարող հաղթել կայսերպաշտ ուժերին : Նման կողմնորոշմամբ , Իրանի իսլամական հեղափոխությունն ի սկզբանե , իր ճանապարհն առանձնացրել է անարդարներից և հաղթել է ՝ առանց արևելքից կամ արևմուտքից կախյալ լինելու և փորձել է նոր օրինակ ներկայացնել ՝ անխառն Իսլամի ուսուցումների հիմունքով :

Ազատատենչական գաղափարները հիմք ընդունելով , ԻԻՀ-ը մշտապես տարածաշրջանային ու միջազգային տարբեր շրջանակներում , բացահայտորեն հայտարարել է , որ միմիայն այս տարածքի իրական տերերի և Պաղեստինի ժողովրդի ձայները հաշվի առնելով , հնարավոր կլինի կարգավորել Միջին Արևելքում առկա այս հակամարտությունը , սակայն այս իրողությանը միջազգային հակազդեցությունները , ցավոք եղել են մակերեսային , ուշացած կամ անպատասխան : Չնայած այս թերացումներին , այս տարիներին ԻԻՀ-ը մշտապես դատապարտել է Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստների իրականացրած տեղաշարժերը ՝ միջազգային մասշտաբով բացահայտելով այդ քայլերը , որպեսզի չանտեսվեն պաղեստինցիների իրավունքները : ՄԱԿ-ի կանոնգրության համաձայն , ԻԻՀ-ը հետամուտ է եղել տարածաշրջանային ու միջազգային հարցերին , սակայն այդ կապակցությամբ արևմուտքի արած քայլերը հակառակ ուղղությամբ են եղել :

Մտահոգվելով իսլամական զարթոնքի և ժողովուրդների քաղաքական հասունության կապակցությամբ , արևմուտքը փորձել է Իրանաֆոբիա տարածելով և այլ միջոցներով , միջազգային հանրության մոտ ԻԻՀ-ին տարածշրջանի ու աշխարհի անվտանգությանը սպառնացող երկիր ներկայացնել : Սակայն չնայած այս քայլերին , կարևորելով աշխարհի բռնահարված ազգերին պաշտպանությունը , Իրանը ձեռնոց է նետել համաշխարհային ուժերին և գաղափարական պայքար է տարել այդ ուժերի դեմ : Իրանը Պաղեստինի հարցը ոչ որպես Միջինարևելյան հակամարտություն , այլև որպես գլոբալ մի խնդիր է ընդունում : Երուսաղեմի օրվա առիթով իր պատգամներում , Իրանը միջազգային հանրության համար բացահայտել է անապահովության տարածման պատճառ դարձած գործոնների ինքնությունը : Այդ ուղղությամբ , տարածաշրջանային ու միջազգային տարբեր նիստերում , նաև որպես Չմիավորման շարժման հերթական նախագահ , ԻԻՀ-ը լուսաբանել է հարցը :

Այս տարի ևս , Երուսաղեմի միջազգային օրվա սեմին ,  շարունակվում են Գազայի բնակիչների դեմ իսրայելի սպառնալքիներն ու հարձակումները , Այս տարիներին , պաղեստինցի մեծ թվով կանայք ու երեխաներ են զոհվել :  Սիոնիստներն իրենց անմարդկային քայլերով , ապացուցել են , որ ռասայական դիրքորոշմամբ , ոչ մի ջանք չեն խնայում , Պաղեստինը ոչնչացնելու համար :

Սակայն ցավոք , Սիոնիստական ռեժիմի հանդեպ զգոն լինելու փոխարեն , իսլամական երկրները  վատնել են իրենց միջոցներն ու մարդուժը : Տարածաշրջանի արաբական որոշ երկրներ ՝ ապավինելով նավթային դոլարներին , իրենց ազգային հարսատությունը դարձնում են միջոց ՝ տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու և Իսլամին վարկաբեկելու համար : Արդեն յոթ տարուց ի վեր , Գազայի հատվածը պաշարվել է Իսրայելի կողմից : Այդ շրջանում բազմաթիվ շենքեր են ավերվել : ՄԱԿ-ի տվյալների համաձայն , տարածքում ամեն հինգերորդ զոհը երեխա է եղել : Իսրայելի քայլերի հետևանքով , տարածքի 1.5 միլիոն բնակիչությունը զրկվել է կենսական տարրական անհրաժեշտ հնարավորությունից ՝ խմելու ջրից , դեղորայքից , սննդից ու բուժօգնությունից :

Գազայում տիրող իրավիճակը աղետալի է : Երուսաղեմը բռնազավթող ռեժիմը շահարկելով արաբական որոշ պետությունների կողմից կանաչ ազդանշանը , շարունակում է արյուն հեղել : Մինչդեռ Իսլամ աշխարհի հնարավորությունները պետք է ծառայեն միջազգային հավասարություններում , մուսուլմանների դերակատարության ամրապնդմանը : Նման քայլ անտարակույս կարող է միջազգային հավասարություններում իսլամական երկրների տնտեսական հարաբերությունները փոխել ՝ ի շահ Իսլամ աշխարհի : Մի գուցե այդ դեպքում , Իսրայելը չի հանգդնելու Գազայի բնակիչներին իր քայլերը պարտադրել :

Երուսաղեմի միջազգային օրվա միջոցառումներին մասնակցելը , ցանկացած ազատախոհ մարդու պարտականությունն է : Այդ օրը պետք է ապացուցվի , որ միջազգային հանրությունը չի լռելու Պաղեստինի ժողովրդի նկատմամբ իրականացվող քայլերի դեմ :

Ռամազան ամսի վերջին ուրբաթ օրը ՝ Երուսաղեմի միջազգային օրվա միջոցառումներին ծոմապահ մուսուլմանների մասնակցությունն , իրականում Իսրայելին և նրա հովանավորներին ուղղված պատգամ է պարունակում : Այդ օրը միջազգային հանրությունը մեկ անգամ ևս կարևորում է այն սկզբունքը , որ մուսուլմանները երբեք չեն նահանջելու իրենց իդեալներից , որոնցից մեկն էլ Պաղեստինի ազատագրումն է : Երուսաղեմի օրը Պաղեստինի բռնահարված ժողովրդին ավետում է , որ նրանք բռնազավթիչների դեմ միայնակ չեն : 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել