Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 05 Հուլիս 2015 07:20

Հանիե. Պաղեստինի ժողովուրդը պաշտպանությունն ու դիմադրությունը պարտադիր է համարում իր համար

Հանիե. Պաղեստինի ժողովուրդը պաշտպանությունն ու դիմադրությունը պարտադիր է համարում իր համար

 

 

 

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ի քաղբյուրոյի փոխնախագահն ասաց. «Պաղեստինի ժողովուրդն իր հայրենիքի պաշտպանությունը պարտադիր է համարում իր համար»:

Ըստ «Ալղոդս» հեռուստակայանի հաղորդման, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ի քաղբյուրոյի փոխնախագահ Իսմայիլ Հանիեն շաբաթ օրը Գազայի հարավում կայացած հանդիսության ժամանակ ակնարկելով սիոնիստական թշնամու սադրանքների հանդեպ Պաղեստինի ժողովրդի դիմադրությանն, ընդգծեց. «Պաղեստինի ժողովուրդն իր հայրենիքի պաշտպանությունը պարտադիր է համարում իր համար»:

Հանիեն մատնանշելով այն կետը, որ Պաղեստինի զավակներն իրենց հայրենիքի պաշտպանության ճամփին զոհաբերել են իրենց կյանքն ու ունեցվածքը և քայլում են անձնուրացության ճամփով, ավելացրեց. «Պաղեստինցիների անձնուրացությունը հանգեցնելու է զավթիչների պարտությանն ու Պաղեստինի ճգնաժամի կարգավորմանը»:

Համաս-ի քաղբյուրոյի փոխնախագահն ընդգծելով այն կետը, որ Երուսաղեմն ու «Ալ Աղսա» մզկիթը պաշտպանելու ճամփին պաղեստինցիները չեն հրաժարվելու ջահադից, անձնուրացությունից ու համբերատարությունից, ավելացրեց. «Պաղեստինի ժողովուրդը պիտի պարծենա նման անձնուրացության համար»:

Հանիեն ակնարկելով այն կետին, որ Պաղեստինի ժողովուրդն իր դիմադրությամբ պաշտպանելու է իսլամական սրբություններն ու իդեալներն, ասաց. «Մուսուլմանները պիտի միասնականության ուղղությամբ քայլ վերցնեն»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել