Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 04 Հուլիս 2015 06:20

200 հազար հոգի մասնակցեց «Ալ Աղսա» մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին

200 հազար հոգի մասնակցեց «Ալ Աղսա» մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին

 

 

 

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, «Ալ Աղսա» մզկիթի հրիտակների վարչության պետ Օզամ Խաթիբն ուրբաթ օրն ասաց, որ չնայած Երուսաղեմում Սիոնիտական ռեժիմի միջոցով գործադրված անվտանգության խիստ միջոցառումներին և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների՝ այդ քաղաք մուտք գործելու համար ստեղծված սահմանափակություններին, շուրջ 200 հազար պաղեստինցիներ մասնակցեցին «Ալ Աղսա» մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին:

Սա ի տես այն բանի, որ Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչ 12-ից 30-ամյա պատանիներին ու երիտասարդներին արգելվել էր մասնակցել ուրբաթ օրը «Ալ Աղսա» մզկիթում կայացած աղոթքին, իսկ 30-ից 50-ամյա տղամարդիկ և մինչև 30 տարեկան կայանք հատուկ թույլտվությամբ կարող էին մուտք գործել այս սուրբ մզկիթը:

Ուրբաթ օրը կայացած ուրբաթօրյա աղոթքի ավարտին հարյուրավոր մարդիկ մասնակցեցին սիոնիստ ավանաբնակների միջոցով պաղեստինցի պատանի Մոհամմեդ Աբու Խազիրի նահատակության տարելիցի կապակցությամբ Երուսաղեմում կազմակերպված ցույցին:

Հիշեցնենք, որ անցած օրը Սիոնիստական ռեժիմի ոստիկանության ու բանակային մեծ թվով ուժեր էին տեղակայվել Երուսաղեմի տարբեր շրջաններում և Սիոնիստական ռեժիմի ուղղաթիռներն ու անօդաչուները վերահսկում էին քաղաքացիների, հատկապես պաղեստինցի երիտասարդության տեղաշարժերը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել