Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 02 Օգոստոս 2013 20:56

Իրանի պետայրերի արտահայտությունը Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում

Իրանի պետայրերի արտահայտությունը Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում

 

 

 

Ուրբաթ օրը, Թեհրանում, Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավի շրջանակում, Իրանի դատական իշխանության պետ՝ Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին հայտնել է, թե աշխարհում Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավի աշխույժ անցկացումը ամենամեծ զենքն է սիոնիստական զավթիչ ռեժիմի և նրան հովանավորող տիրակալական երկրների դիմաց:

Ուրբաթ օրը, լրագրողների հավաքում, անդրադառնալով տարածաշրջանային, այդ թվում Եգիպտոսի և Սիրիայի զարգացումներին և պաղեստինցիների համար տիրող դժվարին պայմաններին, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին հավաստիացրել է, թե երբ Պաղեստինի ժողովուրդը տեսնում է մուսուլման ժողովուրդների աջակցությունը, առավել քան երբևէ ուժ է ստանում սիոնիստ զավթիչներին դիմադրելու համար:

Ուրբաթ օրը, մասնակցելով Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավին, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության նախագահ՝ Էզաթոլլահ Զարղամին հայտնել է, թե Պաղեստինի իրավազրկված ժողովուրդը տասնյակ տարիներ բազմակողմանի դիմադրություն է ցուցաբերել Սիոնիստական ռեժիմի դիմաց և նրանց դիմադրողականությունը օրինակ է ծառայում բոլորի համար:

ԻԻՀ պաշտպանության նախարար՝ բրիգադի գեներալ Ահմեդ Վահիդին մինչև Իսրայելի ռեժիմի դիմաց հաղթանակելը Պաղեստինի ժողովրդին աջակցելը մուսուլման ժողովուրդների ընդհանուր դիրքը բնութագրեց:

Թեհրանում, Երուսաղեմի համաշխաարհային օրվա քայլարշավի շրջանակում, Իրանի Ներքին գործերի նախարար՝ Մուստաֆա Մուհամմեդ Նաջջարը հայտնել է, թե իսրայելցի զավթիչները թող իմանան, որ կեղծիքը ի վերջո կոչնչանա և օր կգա, որ նրանք ստիպված կլինեն իսկական տերերին վերադարձնել Պաղեստինը:

Այսօր, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար՝ Մուհամմեդ Հոսեյնին հայտնել է, թե իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների մշակույթի նախարարների վավերացմամբ, այսուհետ Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում, իսլամական երկրների միջոցով հատուկ ծրագրեր են իրագործվելու ի հովանավորություն Պաղեստինի իրավազրկված ժողովրդի:

Կարևորելով պաղեստինցիների նկատմամբ ԻԻՀ համակարգի և ժողովրդի հովանավորությունը, Իրանի անվտանգության նախարար՝ Հեյդար Մոսլեհին հայտնել է, թե Երուսաղեմի համաշխարհային օրվա միջոցառումներին աշխարհի մուսուլմանների լայն մասնակցությունը Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու և բռնությանը դիմադրելու հարցում իսլամ աշխարհի միասնականության մասին է վկայում:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել