Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 02 Օգոստոս 2013 20:55

Իրանի նորընտիր նախագահ.«Երուսաղեմի օրը իսլամ աշխարհի միասնության օրն է»

Իրանի նորընտիր նախագահ.«Երուսաղեմի օրը իսլամ աշխարհի միասնության օրն է»

 

 

 

Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահը հայտնել է, թե Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում մուսուլմաններն իրենց միասնականությունն են ի ցույց դնում ցանկացած բռնության ու ոտնձգության դիմաց:

Ուրբաթ օրը, Թեհրանում, Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավի ընթացքում, Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահ՝ Հասան Ռոհանին լրագրողների հավաքում հայտնել է, թե Պաղեստինի և սրբազան Երուսաղեմի բռնագրավված լինելը վերք է թողել իսլամ աշխարհում, որը հիշեցնում է, թե մուսուլմանները չեն մոռանա իրենց պատմական իրավունքը և կդիմադրեն բռնությանը:

Ավելի վաղ, լրատվությունները հաղորդել էին, որ Իրանի նորընտիր նախագահը հավաստիացրել է, թե տարածաշրջանում տարիների վերք գոյություն ունի իսլամ աշխարհում և այդ վերքը պետք է վերացվի:

Պաղեստինի բռնագրավված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանաշինության շարունակման մասին Ռոհանին հայտնել է, թե այն պայմաններում, երբ իսլամ աշխարհը տարածաշրջանում խնդիրներ է դիմագրավում, սիոնիստներին թվում է, թե հարմար առիթ է խաղաղատենաչական դիմագիծ ներկայացնելու համար, սակայն իրականում շարունակում են Պաղեստինում իրենց ոտնձգությունները:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել