Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 02 Օգոստոս 2013 20:53

Իրանի ժողովրդի միլիոնանոց քայլարշավը Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում

Իրանի ժողովրդի միլիոնանոց քայլարշավը Երուսաղեմի համաշխարհային օրվա ընթացքում

 

 

 

Անսալով իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի կոչին և ի պաշտպանություն սրբազան Երուսաղեմի, Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը, Թեհրանում և Իրանի ավելի քան 700 քաղաքներոում միլիոնանոց քայլարշավ է կայացել:

Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավին Իրանի տարբեր քաղաքների, այդ թվում Թեհրանի, Սպահանի, Մեշհեդի, Շրազի և Յազդի ծոմապահ ժողովուրդը իր միլիոնանոց հեղափոխական ներկայությամբ, աշխարհի մուսուլմանների հետ համաքայլ, մեկ անգամ ևս վանկարկեց «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» և «Հաղթելու է Հեզբոլլահը» կարգախոսները և իր ուխը վերանորոգեց աշխարհի մուսուլմանների առաջին ղիբլան ազատագրելու կապակցությամբ հոգելույս Իմամ Խոմեյնու իդյալների հետ:

Իրանի տարբեր քաղաքներում քայլարշավի մասնակիցները ցուցանակներ էին կրում որոնց վրա գրված էր՝ «Երուսաղեմը պետք է ազատագրվի, «Պաղեստինը պետք է ազատագրվի», «Ողջույն ով Խամենեի», «Երուսաղեմը մերն է» և «Երուսաղեմի օրը իսլամի օրն է» կարգախոսները: Քայլարշավին մասնակցել էին շիաներ, սուննիներ, հրեաներ և կրոնական մյուս փոքրամասնություններ: Նրանք դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և պաղեստինցիների կոտորածը, իրենց աջակցությունն են հայտնել դիմադրության նկատմամբ:

Իրանի որոշ քաղաքներում, այդ թվում Թեհրանում և Սպահանում քայլարշավի մասնակիցների երթուղում արկղեր էին նկատի առնվել Պաղեստինի ժողովրդի համար օգնություն հանգանակելու նպատակով: Քայլարշավի մասնակիցները վառելով Սիոնիստական ռեժիմի դրոշը իրենց նողկանքն ու զայրույթն են հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ:

Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին մասնակցելով, ԻԻՀ նախագահ՝ Մահմուդ Ահմադինեժադը Պաղեստինի և սիոնիստների հարցը աշխարհի գերխնդիրը համարեց և նշեց, որ Սիոնիստական ռեժիմի կեղծ գոյությունը արդյունքն է աշխարհին տիրելու նպատակով բռնապետական երկրների համատեղ կամքի ու գործակցության:

Նշելով, որ բանակցային ճանապարհով և մի երկիր մասնատելով Պաղեստինի հարցի կարգավորումն  ակնկալելը միամտություն է, Ահմադինեժադը հայտնել է, թե աշխարհի ազատատենչ ժողովուրդները երբեք աչք չեն փակի պաղեստինյան տարածքների հանդեպ, որոնք տկար ժողովուրդների ցեղասպանությունից և նրանց հարստության կողոպտվելուց, ինչպես նաև տիրակալության ճակատի բարօրությունից բացի այլ արդյունք չեն ունեցել և դա ապացուցել է 60-ամյա պատերազմը:

Նշելով, որ որոշ երկրներում, այդ թվում Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում և Թունիսում տիրող ճգնաժամերը կայսերապաշտության և միջազգային սիոնիզմի շահերին են ծառայում, Ահմադինեժադն ասել է.«Տարածաշրջանում անկայունությունն ու խռովությունը ԱՄՆ-ին և Եվրոպային օգնում են իրենց տնտեսական ճգնաժամերի կարգավորման և Իսրայելի գոյության պահպանման հարցում»:

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ՝ Այաթոլլահ Սեյեդ Ահմեդ Խաթիբին ևս Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրության շարունակվելը Պաղեստինի հարցի կարգավորման միակ ճանապարհն է համարել և նշել է, որ հաշտության բանակցությունները միտված են օրինականություն տալ Իսրայելի կեղծ ռեժիմին:

Երուսաղեմի համաշխարհային օրվա ավարտին հրապարակված բանաձևում ասված է.«Սիոնիստական զավթիչ ռեժիմի լուծարումը, պաղեստինցիների հայրենիք վերադառնալը և Պաղեստինի ժողովրդի ճակատագրի տնօրինման համար ազատ ու առողջ ընտրությունների անցկացումը Պաղեստինի հարցի կարգավորման լուծումն են հանդիսանում»:

Բանաձևում նշված է, որ Պաղեստինի բռնագրավված տարածքներում, Սիրիայում և Լիբանանում իսլամական դիմադրության նկատմամբ բազմակողմանի հովանավորություն ցուցաբերելը և Իսրայել քաղցկեղային գեղձի ոչնչացմանը ձգտելը առաջնահերթ է իսլամ աշխարհի համար, իսկ հաշտության բանակցությունները ԱՄՆ-ի հնարքն է Պաղեստինի հարցից մուսուլմաններին շեղելու համար:

Իրանում Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված համընդհանուր քայլարշավի ավարտին հրապարակված բանաձևում դատապարտվել են Պաղեստինի պատմական ու ազգային ինքնությունը ոչնչացնելու, բռնագրավված տարածքները հրեականացնելու և Երուսաղեմը Սիոնիստական կեղծ ռեժիմի մայրաքաղաք ներկայացնելու նպատակով այդ ռեժիմի կողմից իրականացվող քայլերը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել