Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 02 Օգոստոս 2013 20:52

Հայ մտավորականներն ընդգծել են ,որ Պաղեստինի ժողովրդին պաշտպանելը բոլորի պարտականությունն է

Հայ մտավորականներն ընդգծել են ,որ  Պաղեստինի ժողովրդին պաշտպանելը  բոլորի պարտականությունն է

 

 

 

Հայաստանի մայրաղաք՝ Երևանի «Կապույտ» մզկիթի   ժողովասրահում Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ընթացքում օրվա  բանախոսներն ընդգծել են Պաղեստինի ժողովրդին հովանավորելու անհրաժեշտությունը: Միջոցառումը տեղի է ունեցել ԻԻՀ դեսպանի ,հայ և  իրանցի մտավորականների մասնակցությամբ:

Լուրերի Կենտրոնական Ծառայության փոխանցմամբ՝ ունեցած ելույթի ժամաանկ ՀՀ Գրողների միության նախագահ՝ Լևոն Անանյանն ասել է.-«Երուսաղեմի օրը նշանակում է զոռբաներին չհանձնվող Պաղեստինի ժողովրդին հարգելու օր»:

Հայ-իրանական «Միհր» մշակութային ակումբի  նախաձեռնությամբ և Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ  կայացած միջոցառմանը, օրվա բանախոսներն ի պաշտպանություն Պաղեստինի ազատատենչական շարժման՝  հանդես են եկել ելույթներով:

«Միհր» ակումբի նախագահ՝ Վաղինակ Սարգսյանն ասել է.-«Մենք այս վայրում   մեր մուսուլման եղբայրների հետ միասին հավաքվել ենք ,որպեսզի ասենք,որ Պաղեստնի հարցը միայն մուսուլմանների հարցը չէ ,այլև մենք բոլորս պատասխանատու ենք պաղեստինցիների ոտնահարված իրավունքների  նկատմամբ»:

Միջոցառմանն առընթեր,  անցկացվել է Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները պատկերող վավերագրական լուսանկարների ցուցահանդես:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել