Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 01 Օգոստոս 2013 19:46

Ատրպատականի և Սպահանի հավատացյալ հայերի մասնակցությունն՝ Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին

Ատրպատականի և Սպահանի  հավատացյալ հայերի մասնակցությունն՝ Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին

 

 

 

Ատրպատականի Հայոց Թեմական խորհուրդը նահանգի հայերին կոչ է արել  մյուս հայրենակիցների հետ համաքայլ մասնակցել Երուսաղեմի հաամշխարհային օրվան նվիրված քայլարշավին:

Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճյանի կողմից հրապարակված ուղերձում ասված է.«Երուսաղեմի համաշխարհային  և աշխարհի ընչազուրկների օրվա կապակցությամբ շնորհավորում ենք Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեուն , ԻԻՀ-ի բոլոր պատասխանաուներին  և արդարատենչ ու բռնապետության դեմ պայքարող հայրենակիցներին  և Ատրպատականի հավատացյալ հայությանը կոչ ենք անում իր ճշմարտություն որոնող մյուս հայրենակիցների հետ համաքայլ լայն մասնակցություն բերել Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին ու իր հակասիոնիստական կանչը հասցնել աշխարհի ժողովուրդների ականջին:

Սպահանի հայությունն էլ իր պատրաստակամությունն է հայտնել Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին մասնակցելու համար: Իսլամական խորհրդարանում  Սպահանի և հարավային Իրանահայության պատգամավոր՝ Ռոբերթ Բեգլարյանը երկրի բոլոր հայերին կոչ է արել մասնակցել վաղը կայանալիք քայլարշավին: Նա ասել է.-«Երուսաղեմի օրվան նվիրված քայլարշավին կրոնական փոքրամասնությունների ներկայությունը Աստվածային կրոնների հետևորդներին կմիավորի սիոնիստների ու նրա համախոհների սադրանքների դիմաց»:

Նշելով ,որ Երուսաղմի համաշխարհային օրը պատկանում է բոլոր Աստվածային կրոնների հետևորդներին , Ռոբերթ Բեգլարյանը հավելել է.-«Իրանի կրոնական փոքրամասնություններն ամեն տարի ակնառու մասնակցություն է բերել Երուսաղեմի օրվան նվիրված քայլարշավին և անտարակույս այս տարի ևս  հաշվի առնելով  տարածաշրջանի հարցերն ավելի լայն մասնակցություն կբերի»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել