Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 08 Հոկտեմբեր 2015 10:43

Ամիր Աբդոլլահյան .«Եմենում խաղաղ բնակիչների վրա հարձակումը մարդասիրական օրենքների բացահայտ խախտում է համարվում»

Ամիր Աբդոլլահյան .«Եմենում խաղաղ բնակիչների վրա հարձակումը մարդասիրական օրենքների բացահայտ խախտում է համարվում»

 

 

 

Արաբա-աֆրիկյան երկրների հարցերով Իրանի ԱԳ նախարարի տեղակալը կարևորելով Եմենի վրա հարձակումների անհապաղ դադարեցմանն ուղղված միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունն ասել է .-«Բնակելի տարածքների , դպրոցների և հիվանադանոցների վրա հարձակումը մարդասիրական օրենքների բացահայտ խախտում է համարվում» :

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ , չորեքշաբթի օրը Թեհրանում Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի անդամների հետ ունեցած հանդիպմանը , Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով արտաքին միջամտությունների դեմ Եմենի ժողովրդի կամքին Իրանի ցուցաբերած աջակցությանն , ասել է .-«Անվիճելի են Եմենի ինքնիշխանության , անկախության և  տարածքային ամբողջականության պաշտպանման հարցում այդ երկրի ժողովրդի իրավունքները» : «Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի : Միակ լուծումը ՝ հարևան երկրների կողմից եմենական բոլոր կողմերի իրավունքների և ձայների հարգումն է».-հավաստել է Ամիր Աբդոլլահյանը :

Հանդիպմանը Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի փոխնախագահ ՝ Նայեֆ Ղանեսն ասել է .-«Եմենցիները պաշտպանում են իրենց և երկրի անկախությունը» :

Անդրադառնալով Եմենի վրա արտաքին ոտնձգությունների դեմ միջազգային կազմակերպությունների պահած լռությանը , Նայեֆ Ղանեսն ավելացրել է .-«Եմենի ներկա ճգնաժամը փաստորեն արտաքին միջամտությունների դեմ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով եմենական բոլոր խմբերի պայքարն է համարվում» :

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել