Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:25

Վելայաթի .«Իրանը վճռակամորեն սատարելու է Եմենի ժողովրդին»

Վելայաթի .«Իրանը վճռակամորեն սատարելու   է Եմենի ժողովրդին»

 

 

 

Չորեքշաբթի հոկտեմբերի 7-ին Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պատվիրակության հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո , Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ստրատեգիական հետազոտական կենտրոնի ղեկավար ՝ Ալի Աքբար Վելայաթին , անդրադառնալով Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգությունները դադարեցնելու ուղղությամբ Իրանի գործադրած ջանքերին , ասել է .-«Իրանը բազմիցս փորձել է օգնել Եմենի ժողովրդին , սակայն սաուդացիները խոչընդոտել են Եմենի ժողովրդին ցուցաբերված Իրանի հումանիտար օգնությունների առաքումը» : Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի կենտրոնական ծառայությունը :

Եմենի հեղափոխությանը ցուցաբերվող ԻԻՀ-ի աջակցությունը գործնական բնութագրելով , Ալի Աքբար Վելայաթին ասել է .-«ԻԻՀ-ը սատարելու է Եմենի համար խաղաղությամբ արդյունավորվող , արտասահմանցիների միջամտությունը մերժող և այդ երկրի ժողովրդի կամքն իրականացնող ցանկացած ծրագրի» :

Եմենի հեղափոխության գերագույն հանձնախմբի փոխնախագահ ՝ Նայեֆ Ալ-Ղանեսն ասել է .-«Եմենի վրա Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հարձակումներից յոթ ամիս է անցնում : Այս ընթացքում զոհվել են 13 հազար եմենցիներ , 20 հազարը վիրավորվել են : Եմենում մարդկային ծանր իրավիճակ է տիրում» :

Իրանի և Եմենի հարաբերություններն արմատավոր գնահատելով , Ալ-Ղանեսը նշել է .-«Ինչպես անցյալում է Իրանը աջակցել Եմենին , այսօր ևս մենք դիմում ենք Իրանի օգնությանը» : 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել