Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 12 Սեպտեմբեր 2015 16:43

Արաբիան փորձում է թաքցնել Եմենում իր ոճագործությունները

Արաբիան փորձում է թաքցնել Եմենում իր ոճագործությունները

 

 

 

Եմենի ռադիո-հեռուստատեսության շենքի վրա հարձակվելով , սաուդական կործանիչները փորձում են կանխել Եմենի ժողովրդի դեմ Ալե-Սաուդի ռեժիմի ոճրագործությունների լուսաբանումը :

Եմենական «Սաբա» գործակալությունը մի հաղորդագրություն տարածելով , դատապարտել է մայրաքաղաք ՝ Սանաայում այդ երկրի ռադիո-հեռուստատեսության շենքի վրա սաուդական կործանիչների հարձակումները և հայտարարել , որ այդ հարձակումները կատարվում են Ալե-Սաուդի ռեժիմի ոճրագործությունները միջազգային հանրությունից թաքցնելու նպատակով :

Աղբյուրը նաև մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններին , արաբ և միջազգային լրագրողների ասոցիացիային կոչ է արել կտրուկ քայլեր նախաձեռնել ՝ Եմենի ենթակառուցվաքներն ու ԶԼՄ-ները սաուդական ուժերի հարձակումներից պաշտպանելու համար :

Սաուդական կործանիչներն ուրբաթ օրը ռմբակոծել են Եմենի պաշտոնական ռադիո-հեռուստատեսության շենքը , որի հետևանքով , ամբողջությամբ ոչնչացվել են շենքը և նրա բոլոր սարքերը :

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել