Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 06 Սեպտեմբեր 2015 11:31

Սաուդական կործանիչները Սանաայում մի մանկատուն են ռմբակոծել

Սաուդական կործանիչները Սանաայում մի մանկատուն են ռմբակոծել

 

 

 

Սանաայի դեմ իրենց վերջին հարձակման ժամանակ , Սաուդյան Արաբիայի կործանիչների թիրախում են հայտնվել մի մանկատուն և մի համալսարան : Հարձակումների հետևանքով իննը մարդ է զոհվել :

Կործանիչները շաբաթ օրը մայրաքաղաք ՝ Սանաայի Սուֆանի թաղամասում մի մանկատուն են ռմբակոծել , որի հետևանքով զոհվել է ութ հոգի , չորս ուրիշներ վիրավորվել են :

Եմենի մայրաքաղաքի Համդանի շրջանի դեմ իրականացրած մեկ այլ հարձակման հետևանքով , մի խաղաղ բնակիչ է զոհվել : Սաուդական ուժերը ռմբակոծել են նաև Սանաայի համալսարանը և մի քանի բնակելի շրջաններ :

Արաբիայի բանակը նաև ութ անգամ հարձակվել է Մաարեբ կենտրոնական նահանգի վրա : Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան :

Թվականիս մարտի 26-ին Սաուդյան Արաբիան առանց ՄԱԿ-ի արտոնության սկսել է Եմենի վրա հարձակումները : ՄԱԿ-ի տվյալներով , առ այսօր սաուդական ուժերի հարձակումների պատճառով զոհվել է Եմենի շուրջ 4500 քաղաքացի :

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել