Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 22 Օգոստոս 2015 07:35

Եմենը կործանեց սաուդական «Ափաչի» տեսակի մի ուղղաթիռ

Եմենը կործանեց սաուդական «Ափաչի» տեսակի մի ուղղաթիռ

 

 

 

Եմենի Անսարալլահի ղեկավարներից մեկն ուրբաթ օրը հայտարարեց, որ Եմենի ժողովրդային կոմիտեները հաջողել են Եմենի ու Արաբիայի սահմաններում կործանել սաուդական ռեժիմին պատկանող «Ափաչի» տեսակի մի ուղղաթիռ:

Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, Ալի Ալ-Ղահումը Գերմանիայի լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Եմենական զինված ուժեր երկիր-երկինք հրթիռ արձակելով «Ջիզան»-ի տարածքում կործանել են սաուդական «Ափաչի» տեսակի մի ուղղաթիռ»:

Սաուդական Արաբիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի հակազդել այս լուրին:

Արաբիան ի բացառյալ Օմանի, տարածաշրջանի 9 երկրի հետ կոալիցիա կազմած մարտի 26-ից ծավալուն հարձակումներ է սկսել տարածաշրջանի արաբական ամենաչքավոր երկիր՝ Եմենի դեմ, որպեսզի իշխանության վերադարձնի փախստական ու հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին և կանխի Անսարալլահ ժողովրդային շարժման ուժ ստանալը:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել