Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 13 Օգոստոս 2015 20:58

Եմենցի երեխաները բողոքել են Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության պահած լռության դեմ

 Եմենցի երեխաները բողոքել են Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության պահած լռության դեմ

 

 

Եմենական «Ալ Մասիրա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ հարյուրավոր եմենցի երեխաներ Եմենի մայրաքաղաք՝ Սանաայում ՄԱԿ-ի գրասենյակի առջև հանրահավաք անցկացնելով դատապարտել են այդ երկրի թշնամիների ոճրագործությունների նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը և ՄԱԿ-ին կոչ են արել քայլեր ձեռնարկել Եմենի երեխաների ու ժողովրդի նկատմամբ իրականացվող  ոճրագործություններին վերջ դնելու համար:

Եմենցի երեխաներն այդ հանրահավաքում հարց են բարձրացրել ,թե միջազգային հանրությունը , որ ներկայանում է, որպես  երեխաների իրավունքների պաշտպան, ինչո՞ւ է լռում սաուդացիների ոճրագործությունների նկատմամբ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով , սույն թվականի մարտի 21-ից ի վեր մոտ 400 երեխաներ են զոհվել և հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են:

Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ռմբակոծությունների հետևանքով  երեք հազար 600 դպրոց է փակվել և մոտ երկու միլիոն եմենցի երեխաներ զրկվել են ուսումը շարունակելու հնարավորությունից: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել