Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 12 Օգոստոս 2015 12:26

Շարունակվում են Եմենի հարավի դեմ ԱՄՆ-ի բանակի անօդաչու սաքերի հարձակումները

Շարունակվում են Եմենի հարավի դեմ ԱՄՆ-ի բանակի անօդաչու սաքերի հարձակումները

 

 

 

Եմենի դեմ Արաբիայի բանակի հարձակումների հետ միաժամանակ շարունակվում են Եմենի հարավի դեմ ամերիկյան անօդաչու սարքերի հարձակումները:

«Սքայ Նյուզ» լրատվական հեռուստակայանը չորեքշաբթի օրը հղում կատարելով ամերիկյան աղբյուրների հավակնեց, որ Եմենի Հազարմութ նահանգի Մաքալա քաղաքի դեմ ԱՄՆ-ի բանակի անօդաչու սարքի հարձակման հետևանքով սպանվել են Ալղաիդայի ահաբեկչական ցանցի հինգ անդամներ:

Եմենում Ալղաիդայի ահաբեկիչներին ոչնչացնելու պատրվակով ԱՄՆ-ն շարունակ հարձակվում է այդ երկրի հարավային տարածքների դեմ որի հետևանքով  մինչ այժմ սպանվել են հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ:

Եմենում, Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ-ի բանակի անօդաչու սարքերի հարձակումները խլել են մեծ թվով խաղաղ քաղաքացիների կյանքեր, որի պատճառով էլ ԱՄՆ-ի հակապատերազմ ակտիվիստներ ու անկախ մամուլը քննադատում է նման հարձակումները:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել