Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 09 Օգոստոս 2015 08:07

Օմանում սկսվեցին եմենական բանակցությունները

Օմանում սկսվեցին եմենական բանակցությունները

 

 

 

Ըստ «Ալմայադին»-ի հաղորդման, եմենական խմբերի բանակցությունները շաբաթ երեկոյան ՄԱԿ-ի և Օմանի վերահսկողությամբ սկսվեցին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Այս նպատակով Օմանի թագավորի հրավրով Մասկատում է գտնվում Եմենի Անսարալլահ ժողովրդային շարժման մի պատվիրակություն, որպեսզի Եմենի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ բանակցի Օմանի և Ալժիրի նախագծի շուրջ:

Այս կապակցությամբ Եմենում ՄԱԿ-ի պատվիրակ Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդը հայտարարեց, որ Օմանում հանդիպելու է Անսարալլահի և Եմենի ժողովրդային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների հետ, որպեսզի հող պատրաստի Եմենի հարցով ընդգրկուն բանակցությունների համար:

Դեռ Օմանի և Ալժիրի նախագծի կապակցությամբ մանրամասնություններ չեն հաղորդվել, սակայն մի առ ժամանակ առաջ ՄԱԿ-ի պատվիրակը հայտարարեց, որ ճգնաժամի կարգավորման և Եմենում հրադադար հատատելու նպատակով տարածաշրջանի որոշ երկրների հետ լայն խորհրդակցություններից հետո ներկայացրել է Եմենի ճգնաժամի կարգավորման համար իր 9 կետանոց նախագիծը:

Ռազմական բոլոր քայլերի դադարեցումը, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից զինված ուժերի նահանջը և այդ տարածքներում Ալղաիդայի ահաբեկիչների տիրապետության տարածումը կանխելու նպատակով այդ տարածքների կառավարման կարգավիճակի հստակեցումը Էսմայիլ Վալադ Ալ-Շեյխ Ահմեդի նախագծի կետերից են:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել