Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 06 Օգոստոս 2015 11:43

Ամիր Աբդոլլահյան. «Պատերազմական վիճակի սրումը չի կարող սատարել Եմենի ճգնաժամի կարգավորմանը

Ամիր Աբդոլլահյան. «Պատերազմական վիճակի սրումը չի կարող սատարել Եմենի ճգնաժամի կարգավորմանը

 

 

 

Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալն ասաց, որ պատերազմական վիճակի սրումը և Եմենում ռազմական քայլերի շարունակվելն առավել բարդացնում են ճգնաժամի կորգավորման գործընթացը:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Շեյխ Ահմեդի հետ հեռախոսազրույցի ժամանակ ավելացրեց, որ միջագային հասարակայնությունը դժբախտաբար լռում է այն ինչի հանդեպ որ տեղի է ունենում Եմենում և այդ երկրի անպաշտպան ժողովրդի կոտորածը հակասում է միջազգային ու մարդասիրական իրավունքների սկզբունքներին:

Նա ակնարկելով տարածաշրջանային հարցերի կարգավորման ուղղությամբ Իրանի սկզբունքային տեսակետներին ընդգծեց, որ Թեհրանը շարունակում է ընդգծել ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի կառուցողական դերակատարությունը և հավատացած է, որ զինվորական քայլերի դադարեցումը, քաղաքական գործընթացի ամրապնդումը և եմենական երկխոսությունը համարվում են Եմենի ներկա իրավիճակից փրկվելու միակ ուղին:

Էսմայիլ Վալադ Շեյխ Ահմեդն իր հերթին այս հեռախոսազրույցում ասաց, որ Եմենի ճգնաժամի միակ լուծումը քաղաքական է և ՄԱԿ-ը շարունակում է հովանավորել քաղաքական գործընթացի համալրումը, ինչպես նաև կայուն հրադադարի հաստատման և եմենական բոլոր խմբերի ու կուսակցությունների միջև քաղաքական համաձայնության ուղղությամբ ջանքերը:

Ի դեպ, ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը Միջին Արևելքի ու Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցչի հետ քննարկեց Եմենի հետ կապված վերջին զարգացումները:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել