Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 06 Օգոստոս 2015 07:34

Եմենում Արաբիայի օդային հարձակումներին զոհ գնացին մի ընտանիքի վեց անդամներ

Եմենում Արաբիայի օդային հարձակումներին զոհ գնացին մի ընտանիքի վեց անդամներ

 

 

 

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Եմենի պաշտոնական լրատվական գործակալություն՝ «Սաբա»-ին, հաղորդեց, Եմենի Թաըզ նահանգի տեղական մի պատասխանատու ասել է. «Սուդական ռազմական ինքնաթիռներ չորեքշաբթի օրը հարձակում իրականացրեցին «Ալվաթանիա» համալսարանի մերձակայքում գտնվող մի տան վրա, որի հետևանքով սպանվեցին այդ տան բնակիչներից վեցը և մի քանի ուրիշներ վիրավորվեցին»:

Համաձայն այս հաղորդման, Արաբիայի ռազմական ինքնաթիռներ չորեքշաբթի օրը նաև հարվածեցին Ջաբալ Սաբրի բարձրունքներում գտնվող «Ալ-Աըրուս»-ի ռազմաբազան, ինչպես նաև Թաըզի սոցիալական զարգացման հիմնադրամի հարևանությամբ գտնվող «Ալքամբ»-ի տարածքը:

Արաբիան ու նրա դաշնակիցները ընթացիկ տարվա մարտի 26-ից Եմենի հրաժարված ու փախստական կառավարությանն իշխանության վերադարձնելու և Եմենում իրենց տիրակալությունը տարածելու նպատակով սկսեցին Եմենի դեմ ոտնձգությունը և նրան համակողմանի շրջափակման ենթարկեցին:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել