Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 03 Օգոստոս 2015 08:14

Անսարալլահի առաջնորդը դրվատեց Եմենի ժողովրդի դիմադրությունը

Անսարալլահի առաջնորդը դրվատեց Եմենի ժողովրդի դիմադրությունը

 

 

 

 

 

 

 

Եմենի Անսարալլահ շարժման առաջնորդն ընդգծելով Արաբիայի ոտնձգությունների հանդեպ եմենցիների դիմադրությունը հայտարարեց, որ մի ժողովրդի դիմադրությունն ապացուցում է այդ ժողովրդի իրավացիությունն ու ազնվությունը:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ալմասիրա» հեռուստակայանին հաղորդեց, Աբդոլմալեք Ալ-Հուսին կիրակի օրը կատարած արտահայտություններում դրվատեց թշնամու վայրագ հարձակումների հանդեպ Եմենի ժողովրդի դիմադրությունը և ասաց. «Այս դիմադրությունն ապացուցում է Եմենի ժողովրդի իրավացիությունն ու ազնվությունը»:

Նա ընդգծեց. «Թշնամին պարտված է Եմենի ժողովրդի կամքի և նրա դիմադրության դիմաց»:

Անսարալլահ շարժման առաջնորդը խոսքն ուղղելով Եմենի ժողովրդին ասաց. «Ինչ չափի ու ծավալի էլ որ լինեն թշնամու զինասարքերն ու հնարավորությունները չեն կարող կասեցնել բռնության ու չարիքի դեմ մղվող Եմենի ժողովրդի պատերազմը»:

Ալ-Հուսին ապա անդրադարձավ Ադենի դեմ իրականացված Մանսուր Հադու կողմնակիցների սաստիկ հարձակմանը և ասաց. «Ադենի վերջին զարգացումները ոչ միայն հաղթանակ չեն բերել թշնամիներին, այլև նրանց մխրճել են մի մեծ ճահճուտի մեջ»:

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել