Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 02 Օգոստոս 2015 08:14

Եմենի բանակն ու դիմադրությունը պատասխանել են Արաբիայի ոտնձգություններին

Եմենի բանակն ու դիմադրությունը պատասխանել են Արաբիայի ոտնձգություններին

 

 

 

Եմենի բանակի և ժողովրդային դիմադրության ուժեր պատասխանելով Եմենի տարբեր տարածքների դեմ իրականացված Արաբիայի ոտնձգություններին գրավեցին Արաբիայի սահմանային մի պահակակետ:

Ըստ Եմենի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման, Եմենի պաշտպանության նախարարության տեղյակ մի աղբյուր ասաց. «Բանակի և ժողովրդային դիմադրության ուժեր շաբաթ օրը գրավելով Արաբիայի տարածքում՝ «Ալխոբե»-ում գտնվող «Վադի Ջարա»-ի պահկակետը ծանր վնաս ու կորուստ պատճառեցին Ալե-Սաուդի ուժերին»:

Համաձայն եմենցի այս զինվորական պաշտոնատարի հայտարարության  տարածքում բախումներ սկսվելուց րոպեներ անց սաուդացի զորայինները տեղում թողնելով իրենց զենքերն ու զինամթերը փախուստի են դիմել:

Ի դեպ, Եմենի բանակի հրթիռային ու հրետանային ջոկատներ շաբաթ օրը  11 հրթիռներով և թնդանոթի 107 արկերով հարվածել են Արաբիայի հարավային «Ղարաֆ-ալ-Շեյխ Ջիզան»-ի տարածքը, որի հետևանքով ոչնչացվել է Արաբիայի բանակի մի քանի զինվորական ինքնագնաց:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել