Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 13:31

ԼՂՀ. խորհրդակցություն՝ նվիրված ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին

ԼՂՀ. խորհրդակցություն՝ նվիրված ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին
ԼՂՀ-ի Նախագահ Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին:

Նախագահ Սահակյանը կարևորել է մարտական գործողությունների դադարեցումը և հրադադարի ռեժիմի վերականգնումը՝ միաժամանակ նշելով, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն արդյունավետորեն է իրականացրել մեր երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման իր առաքելությունը ու այսուհետ ևս պատրաստ է կասեցնել հակառակորդի ցանկացած ագրեսիվ ոտնձգություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

armedia.am

6/4/2016

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել