Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 05 Ապրիլ 2016 20:20

Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն. Դավիթ Տոնոյան

Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն. Դավիթ Տոնոյան
Արցախում հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ, այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

«Ոչ, ռեժիմ սահմանված չէ, կան պայմանավորվածություններ՝ հրադադարը պահպանեու վերաբերյալ»,- նշեց Տոնոյանը: Նա ասաց, որ կրակոցները պարբերաբար շարունակվում են. «Պարբերաբար կրակում են»:

Հարցին, թե ադրբեջանական կողմից հայկական վերցված հենակետեր կա՞ն, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ ոչ:

Նշենք, որ Ազգային ժողովում քիչ առաջ սկսվեց սահմանային լարվածության վերաբերյալ դռնփակ քննարկումը: Կառավարությունից այս քննարկմանը մասնակցում են Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

lragir.am

5/4/2016

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել