Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 23:24

Վրաստանի վարչապետը հանդիպել է ուժայինների հետ՝ կապված Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է ուժայինների հետ՝ կապված Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ
Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության հետ կապված Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է երկրի ԱԳՆ ղեկավարի, ուժային նախարարների, համապատասխան կառույցների ղեկավարների եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ուժային գերատեսչությունների եւ կառույցների ղեկավարները Գեորգի Կվիրիկաշվիլիին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի իրադրության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա On-line»-ը:

«Գեորգի Կվիրիկաշվիլին մտահոգություն է հայտնել իրադրության սրման եւ ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհեր կան, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության համատեղ ջանքերով հնարավոր կլինի թուլացնել լարվածությունը, ինչը կարեւոր է ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- հայտարարել են վարչապետի աշխատակազմում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել