Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 18 Մարտ 2016 15:07

Սպահանի հայկական Նոր Ջուղա թաղամասը

Սպահանի հայկական Նոր Ջուղա  թաղամասը

Սպահան քաղաքի հայկական Նոր Ջուղա թաղամասը գտնվում է՝ Զայանդե գետի աջ ափին: Հիմնադրվել է Ջուղայից (Նախիջևան) գաղթածների կողմից՝ XVII դարի սկզբին, և համարվում է աշխարհի խոշորագույն և հնագույն հայկական թաղամասերից մեկը:
Նոր Ջուղա թաղամասը ստեղծվել է 1606 թվականին՝ Սեֆյան Շահ Աբբաս I-ի հրամանով: Հետևելով Շահի հրամանին՝ մոտ 150 հազար հայեր լքել են Նախիջևանը և տեղափոխվել են Սպահան:
Շատ հետազոտողներ համակարծիք են, որ Շահ Աբասն ընդհանուր առմամբ լավ էր վերաբերվում թաղամասի բնակչությանը: Նոր Ջուղայի բնակիչները զբաղվում էին մետաքսի առևտրով: Այդ պատճառով, Պարսկաստանի շահը հույս ուներ օգտագործել հայերի գործունեությունը ի շահ ողջ երկիրի:
Այսօր Նոր Ջուղայի դեռևս բնակեցված է հայերով: Այստեղ կա դպրոց տեղացիների համար, ինչպես նաև 16 եկեղեցիներ, որոնցից մեկը՝ Սուրբ Ամենափրկչի տաճարը, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, և համարվում է Իրանի ամենագեղեցիկ քրիստոնեական եկեղեցիներից մեկը:

Նոր Ջուղայի հայերը հետևում են Իրանի հագուստի վերաբերյալ օրենքին, միևնույն փայփայում են իրենց լեզուն, տարբերվող խոհանոցը և մշակույթը:

Պետք է նշել, որ Սեֆյան արքայատոհմի ղեկավարության քաղաքականությունը աչքի էր ընկնում հայերի նկատմամբ հանդուրժողականությամբ՝ համեմատած այլ կրոնական փոքրամասնությունների, ինչպիսիք են իրանական վրացիները ու չերքեզները:

Այսօր թաղամասի բնակչությունը հասնում է 10-12 հազարի: Բացի այդ, թաղամասը շատ սիրված է զբոսաշրջիկների և Իրանի երիտասարդների շրջանում:

ankakh.com

18/3/2016

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել