Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 18 Հունվար 2016 09:33

Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին (12)

 

 

 

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» հաղորդաշարի հերթական զրույցը: Շնորհակալ ենք, որ ուղկեցում եք մեզ այս զրուցաշարի ընթացքում: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք ազերի ցեղախմբերի մասին: Բարեկամներ ցեղախմբերի մշակութային տվյալների ու սովորույթների, այդ թվում կրոնական ծեսերի, տոների, հարսանեական արարողությունների, տեղական խաղերի և ուտեստների մասին կխոսենք առանձին հաղորդման ընթացքում: Այսօր խոսելու ենք թուրքմեն ցեղերի մշակութային ու հասարակական յուրահատկությունների մասին: Ընկերակցեք մեզ:

************

Թուրքմենները Միջին Ասիայի թուրք ցեղերից են և հիմնականում ապրում են Թուրքմենիայում, Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում և Իրանի հյուսիս-արևելքում: Նրանք խոսում են թուրքմեներեն լեզվով: Նրանց մեծ մասը Հանիֆի դավանանքին հետևող սուննի մուսուլմաններ են:

Անցյալում թուրքմենները Ղոզ կամ Օղոզ են կոչվել: Նրանք քոչվոր կյանքով ապրել են Սիրդարյա (Սեյհուն) գետի ստորին հատվածում և Արալյան ծովի ընդարձակ անապատներում: Մինչև փրկչական 7-րդ դարը թուրքմենները թուրք մեծ ցեղի մաս էին կազմում: Այդ տարիներին քոչվոր թուրքերի կայսրությունը կործանվելով, Օղոզ կոչվող թուրքերը առանձնացան այդ խմբից և գաղթեցին դեպի Արալի և Սիրդարյայի կողմը:

Հիջրեթի 5-րդ դարում, թուրքմենները իսլամ դավանեցին: Նրանք ձգտում էին պահպանել ցեղային ու մշակութային այն արժեքները, որոնք չէին հակասում իսլամին: Թուրքմեններն զբաղվում էին անասնապահությամբ: Երկրորդ աշխարհամարտից հետո, նրանք բնակավորվեցին և զբաղվեցին գյուղատնտեսությամբ: Սերնդե-սերունդ փոխանցված գորգագործության արվեստն արտացոլում է թուրքմեն ժողովրդի ճաշակն ու համբերատարությունը: Թուրքմենների մեծ մասն ապրում է Թուրքմենիայում: Իրանի թուրքմենները բնակվում են Կասպից ծովի հարավ-արևելյան հատվածում և Թուրքմենսահրայում: Թուրքմեններն ապրում են Իրանի Գուլեստան, Խորասան Ռազավի և Հյուսիսային Խորասան նահանգներում: Իրանում շուրջ երկու միլիոն են կազմում թուրքմենները և նրանց կարևոր քաղաքներից են Բանդար Թորքամանը և Գոնբադ Ղաբուսը:

Աֆղանստանում ևս ապրում են շուրջ մեկ միլիոն թուրքմեններ: Իրաքի հյուսիսում ևս ապրում են շուրջ երկու միլիոն թուրքմեններ, որոնք հին ժամանակների թուրքմեններից են սերում: Թուրքմենիայից և Իրանի Թորքամանսահրայից հեռավության պատճառով, փոխվել է նրանց բարբառը և մոտեցել է թուրքերենին:

Իրանի թուրքմեն կանայք շատ հմուտ են գորգագործության մեջ և վարպետորեն գործում են տարբեր չափսերով գեղեցիկ գորգեր ու կարպետներ, որոնք վաճառվում են աշխարհում: Այսօր Իրանի թուրքմենների մեծ մասն ունի բարձրագույն կրթություն և աշխատում է վարչական, առևտրական և ուսումնական ոլորտներում:

****************

Հագուստը յուրաքանչյուր ցեղի մշակութային կարևոր տարրերից է համարվում: Թուրքմեն կանայք պահել են իրենց ավանդական հագուստը, այնպես որ Իրանի յուրաքանչյուր կետում թուրքմեն կին տեսնելիս, կարելի է հագուստից կռահել նրա ցեղը: Թուրքմեն կանայք հագնում են մինչև սրունքների կոճը հասնող երկար շապիկ: Կրում են «չարղադ» անունով մեծ գլխաշոր, որը համեմատելի չէ սովորական  գլխաշորերի հետ: Այսօր թվում է, թե ավանդական հագուստն իր տեղը զիջել է ժամանակակից շորերին, սակայն թուրքմեն երիտասարդների մեծ մասը հագնում է ժամանակակից ձևով ավանդական հագուստներ: Թուրքմեն աղջիկների հագուստը տարբերվում է ամուսնացած կանանց հագուստից:

Թուրքմեն կանանց տարազի մասին լսենք ազգագրագետ` տկն. Մահբուբե Էլահիին:

-Թուրքմեն կանանց հագուստի մաս են կազմում` պարզ շապիկը, տաբատը, ասեղնագործ կապան: Մեծ գլխաշոր, որը չադրայի նման ծածկում է իրանը, բրդյա գուլպաներ և կոշիկ: Թուրքմեն կանանց տաբատի վերին հատվածը լայն է, իսկ ներքևը նեղանում է: Տաբատի եզրերը զարդարվում են: Տաբատի վերին հատվածը, որ դրվում է շապկի տակ և չի երևում, հարմարավետության համար սովորաբար նուրբ կտավից է լինում: Բնակության վայրից ներազդված տաբատի եզերի զարդարանքը որակյալ է լինում, այնպես որ երբեմն տաբատը հնամաշ է դառնում, բայց այդ զարդարանքը կարելի է օգտագործել մեկ ուրիշ տաբատի վրա:

Թուրքմեն կանանց կապան երկար է լինում և հասնում է մինչև ոտքի ծայրը: Երբեմն դրա վրա կարում են մետաղադրամներ կամ արծաթյա նախշեր, որոնք գեղեցկացնում են այն:

Կարմիր գույնը մեծ նշանակություն ունի թուրքմեն կանանց ավանդական տարազում և գլխաշորը ցույց է տալիս, թե կինը որ գերդաստանից և ամուսնացած է թե ոչ:

***************

Երաժշտությունը թուրքմենների կյանքի անբաժանելի մասն է կազմում: Երաժշտությունը նրանց ապրելակերպի հայելին է և ներշնչված է բնությունից ու հասարակական հարաբերություններից:

Թուրքմենական երաժշտությունը միահյուսված է նրանց ծեսերով: Այդ ծեսերից են իսլամի մարգարեի տոհմի մեծարումը, իմամների նահատակությունը, ռազմի ու սխրագործության, բուժման ու աղոթքի արարողությունները: Նրանց մոտ նկատելի է երաժշտությամբ բուժումը:

Մարդկային ոգու և կյանքի գաղտնիքների մասին պատմող թուրքմենական երաժշտությունը հարուստ բովանդակություն ունի: Դոթառ նվագարանը շնչում է վարպետ նվագչի ձեռքում և պատմում է հավատքի, սիրո ու պայքարի մասին: Նրան է միանում քամանչան, ապա թուրքմենական սրնգի ձայնը սլանում է դեպքի ամպեր և այնտեղից դիտում է հովիվների կյանքը և տաղիվը վերակենդանացնում է մարդուն:

Թուրքմենական երաժշտությունը փոթորկում է մարդու ոգին և ոչ մի լսող չի կարող անտարբեր մնալ այդ երաժշտության նկատմամբ:

************

Պատմական վաղեմության և տարբեր կենսապայմանների պատճառով բազմազան է թուրքմենական մշակույթը: Այս հաղորդման ընթացքում անդրադարձանք այդ մշակույթի փոքր հատվածին: Հաղորդման ավարտին Ձեզ հրավիրում ենք ունկնդրել թուրքմենական մի երգ:

 

 

 

Մեդիա

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել