Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 26 Սեպտեմբեր 2015 19:07

Գործարարները պարգևատրվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման համար

Գործարարները պարգևատրվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հրամանագրով գործարար Ջևան Չելոյանցը (ՌԴ), «Մուլտի գրուպ» կոնցեռնի բաժնետեր Գագիկ Ծառուկյանը, «Ալեքս Գրիգ» ՓԲԸ-ի բաժնետեր Սամվել Ալեքսանյանը, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը (ՌԴ),  «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ի բաժնետեր Արսենյանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը,  «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների բաժնետեր Արկադի Համբարձումյանը, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի բաժնետեր Աշոտ Արսենյանը, «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Թարվերդյանը, «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ-ի նախագահ Նորայր Խաչատրյանը, «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, «Էքսպատել» ՍՊԸ-ի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը (ՌԴ), «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Արմեն Շահազիզյանը (ՌԴ), Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ),  «Աֆինա Պալլադա» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Մաղաքելյանը (ՌԴ), «Ավիլոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանը (ՌԴ), «Արչ Լիմիթիդ» ընկերության գլխավոր տնօրեն, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցը (ՌԴ) «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արամ Սարգսյանը, Յունիաստրում բանկ» ՍՊԸ-ի նախագահ Գագիկ Զաքարյանը (ՌԴ), գործարար Աշոտ Խաչատրյանցը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

 

Իսկ բարերար Վահե Կարապետյանը (ԱՄՆ), «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը (ՌԴ) «ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի հիմնադիր Հովհաննես Պողոսյանը «Մեգերյան կարպետ» ԲԲԸ-ի նախագահ Րաֆֆի Մեգերյանը, գործարար Նորիկ Պետրոսյանը, «Բարսել» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Կարեն Մկրտչյանը, «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Վաղինակ Հովհաննիսյանը, «Ալյանս Ավիս» հոլդինգի նախագահ Հակոբ Հովսեփյանը (ՌԴ),   «Լուդինգ» ընկերության հիմնադիր և նախագահ Արթուր Վարժապետյանը (ՌԴ), Թեհրանի հանձնախմբի ատենապետ Արմենուշ Առաքելյանը (ԻՐԱՆ), Լիբանանի հանձնախմբի ատենապետ Սեդա  Խտըշյանը (ԼԻԲԱՆԱՆ),  Եգիպտոսի Հայ դատի հերթապահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն-Գևորգ Մազլումյանը (ԵԳԻՊՏՈՍ), ՀՅԴ Հայ Դատի Արևմտյան ափի հանձնախմբի նախագահ, «Նորա Հովսեփյան» իրավաբանական գրասենյակների նախագահ Նորա Հովսեփյանը (ԱՄՆ), Հայ դատի Մոնրեալի հանձնախմբի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը (ԿԱՆԱԴԱ), Ռումինիայի հայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը (ՌՈՒՄԻՆԻԱ),  Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը  (ՌԴ), «Իքս Գրուպ» իրավաբանական անձանց միջազգային միության նախագահ Խաչիկ Խաչատրյանը, «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մուրադյանը, արվեստաբան Ջուլիա Մութլուն (ԹՈՒՐՔԻԱ) պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

 

Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի համար ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի բաժնի հայագետ Լևոն Ավդոյանը (ԱՄՆ) ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով:

pastinfo.am

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել