Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 25 Մայիս 2015 22:10

Թեհրանի մեծ շուկան (Բազարէ Թեհրան)

Թեհրանի մեծ շուկան  (Բազարէ Թեհրան)

 

 

 

 

 

 

 

Թեհրանի մեծ շուկան (պրսկ. Բազար բոզորգէ Թեհրան) Արևելքի խոշորագույն շուկաներից մեկն է: Թեհրանի շուկայի տարածքն ունի հարյուրավոր տարիների պատմություն, սակայն որպես շուկա այն գործել է 17-րդ դարի կեսերից՝ Սեֆյանների օրոք: Շուկան խոշոր առևտրական կենտրոն լինելուց բացի նաև համարվում է հասարակական հավաքատեղի, այնտեղ գործում են մի քանի մզկիթ, տասնյակ բանկերի մասնաճյուղեր, փոքր հյուրանոցներ, հյուրատներ, ավտոկանգառ, ռեստորաններ, թերթավաճառ կրպակներ: Թեհրանի մեծ շուկան զբաղեցնում է մի ամբողջ թաղամաս, այն ձգվում է ապրանքների վաճառքի մասնագիտացված շարքով (հագոստ, ոսկեղեն, գորգեր, սպասք, կտորեղեն, խաղալիք, մթերք,կոնֆետ և այլն): Միայն միջանցքների երկարությունը կազմում է 10 կիլոմետր, շուկան ունի կենտրոնական և տասնյակ այլ մուտքեր: Շուկայի տարծքում պահպանվել են 400-500 տարվա պատմություն ունեցող տարբեր շինություններ, որոնք համարվում են պատմաճարտարապետական հուշարձաններ և պահպանվում են Իրանի պետության կողմից: Հիմնական շինությունները կառուցվել են 19-20-րդ դարերում: Թեհրանի շուկան իր կարևոր դերակատարությունն է ունեցել 1979 թ.-ի Իսլամական հեղափոխության ժամանակ, այն մի քանի անգամ փակվել է Շահի ռեժիմի դեմ ի նշան բողոքի: Տարբեր դարաշրջաններում շուկան հրկիզվել կամ հրդեհի պատճառ է դարձել: Վերակառուցումից հետո այն կրկին ծառայել է որպես շուկա:

Ներկայումս Թեհրանի շուկան ամբողջովին վերակառուցվել և սալահատակվել է, այն գործում է առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը: Բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ իրենց երթուղիներում նախատեսում են այցելություն Թեհրանի շուկա: Քաղաքային իշխանությունները նախատեսել են շուկայի հարևանությամբ կառուցել մի քանի մեծ հյուրանոց, իսկ շուկայի մոտերքում գործում է մետրոյի կայան:

Ամեն օր Թեհրանի մեծ շուկա են այցելում հազարավոր մարդիկ և շուկայի տարծքն ունի կենսունակ մթնոլորտ: Այն համարվում է մայրաքաղաքի տնտեսա-հասարակական կյանքի կարևորագույն կենտրոններից և որի ամենօրյա գործունեությունը չափազանց մեծ ազդեցություն ունի երկրի ֆինանսական զարգացման և տնտեսական հավասարակշռության պահպանման գործում: Թեհրանի շուկան նաև համարվում է մայրաքաղաքի զբոսաշրջության նշանավոր վայրերից: 

 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել