Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 07 Մայիս 2015 15:33

Էնզելի հրաշագեղ քաղաքը

Էնզելի հրաշագեղ քաղաքը

 

 

 

 Էնզելի քաղաքը (պրսկ.բենդեր էնզելի), (նավահանգիստ) գտնվում է Իրանի հյուսիսային Գիլան նահանագում, Կասպից ծովի ափին և  համանուն գավառի վարչական կենտրոնն: Քաղաքի բնակչության  թիվը շուրջ  200 հազար մարդ: Հիմնական բնակիչները թալիշներ և գիլաքցիներ են:

Էնզելին խոշոր հանգստավայր է, զբոսաշրջության կենտրոն: Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին Վոլգա-Կասպյան նավատորմիղը ռազմական գործողություն է իրականցրել նավահանգստում, սպիտակ գվարդիականների կողմից Իրան տեղափոխված նավերն եւ գույքը ետ վերադարձնելու նպատակով: Էնզելին մեծ դերակատարություն է ունեցել 20-րդ դարի Իրանի պատմական գործընթացների ձևավորման գործում: Քաղաքը ունի նաև ռազմավարական նշանակություն:

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը ձկնորսությունն է, ձկների վերամշակումը: Քաղաքում կան նաև բրինձի, ծխախոտի և ձեթի զտման գործարաններ: Գործում փայտի և ծղոտի վերամշակման արտադրամասեր: Էնզելիում հայերը հաստատվել են 18-րդ դարի կեսերին, 1874թ. քաղաքում բնակվել է 370 հայ: 1950-ական թվականներին 400 հայ, իսկ 1980-ական թվականներին ՝ 200 հայ բնակիչ: Գործում էին Ս.Աստվածածին եկեղեցին և Ս.Վարդանանց դպրոցը:

Ներկայումս Էնզելին հանդիսանում է Իրանի արդյունաբերական և զբոսաշտջության կարևոր կենտրոններից մեկը: Քաղաքն ու նրա շրջակայքը ունի գեղեցիկ տեսարաններ, աշխույժ կյանք և տնտեսական զարգացման մեծ պոտենցիալներ: Քաղաքում կա նաև գիտաուսումնական և մշակութային կենտրոններ:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել