Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 31 Մարտ 2015 09:24

Կասպից ծովը

Կասպից ծովը

 

 

 

Կասպի, Խազարի, Հիրքանի, Մազանդարանի, Գորգանի կամ Վրկանա անվանաձևերով ծովը խոշորագույն պարփակ ջրավազան է Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ադրբեջանի Հանրապետության ափերին: Պատմագետ Էնայաթոլլահ Ռեզայի հավաստմամաբ՝ այդ ծովի ժամանակակից ամենահավանական անունը «Կասպիական ծով»-ն է: Կասյանները կամ կասսիտները սպիտակամորթ, հին ցեղախմբեր են են եղել, որ Ք.ծ.ա. 2-րդ հազարամյակից մինչև Սասանյանների ժամանակշրջանը նրանց ներկայության մասին վկայություններ կա հին մատյաններում՝ Իրանի հյուսիսային և Արևմտյան, Էլամից հյուսիս-արևմուտք ընկած տարծքներում: Կասիտների օրօք ստեղծվել է ոռոգման ցանց, զբաղվել են հողագործությամբ ու անասնապահությամբ: Պեղոիմների արդյունքում հայտնաբերվել են այդ շրջանի քաղաքակրթության բազմաթիվ նմուշներ:  Աշխարհի ամենմեծ ջրավազանի՝ Կասպից ծովի տարածությունը 371 հազար ք. կմ է, իսկ ձգվածությունը հյուսիսից-հարավ 1200 կմ, միջին լայնությունը 320 կմ, առավելագույն խորությունը 1025 կմ: Ջրի մակարդակը համաշխարհային օվկիանոսից 28/5 մ ցածր է: Ափերը կտրտված են Կիզլյարի, Կոմսոմոլեց, Մանգիշլակի, Ագրախանի, Բաքվի և ծոցերով ու ծանծաղ ծովալճակներով: Կասպից ծովում կա 50 կղզի: Հյուսիսից ընդունում է Վոլգա, Էմբա, Ուրալ, Թերթեր, արևմուտքից Սոիլակ, Կուր, Սամուր գետերը: Հյուսիսում ափերը ցածրադիր են, հարթակ, ավազոտ, արևմտյան ափերը՝ ավազաթմբային, ցամաքալեզակներով, Դազստանի և Ապշերոնյան թերակղզու մոտ՝ տեղ-տեղ քայքայված: Արևելյան ափերը կրաքարային են, ողողված: Կասպից ծովի հատակը հարուստ է նավթի և գազի պաշարներով, Կարա Բողազ Գյոլը՝ միրաբիլիտով: Կլիմային բնորոշ են ցամաքայնությունը, եղանակի անտիցիկլոնային պայմանները, չոր քամիները սաստիկ, դաժան ձմեռը, տարեկան ջերմաստիճանի մեծ տատանումները, տեղումների սակավությունը: Կասպից ծովում կա ավելի քան 500 տեսակ բույս, ավելի քան 855 տեսակ ձուկ և ծովային կենդանիներ: Ափամերձ երկրներն արտահանում են թառափ և այլ տեսակ ձկնատեսակներ, նավթ, սուլֆատ, նատրիում և այլն:

Կասպիական ծովի հարավային մասերում այսինքն Իրանին պատկանող սահմաններում 78 տեսակ ձուկ է գտնվում: Իրանի տարածքից այդ ծովն են լցվում Սեփիդ ռուդը և Հարազ գետերը: Կասպիական ծովը հրուստ է կենդանական և բանակն աշխարհով, իսկ այդ ծովում է գտնվում աշխարհի ամենահայտնի խավիարի ձկան տեսակը (ձկնկիթ): Խավիարի ձուկի 90 տոկոսը պատկանում է Իրանին: Իրանական կողմի ափամերձ տարածքի անտառներով ու բուսական հրաշալի լայն շերտով է պատված: Կասպիական ծովը Իրանի ամենագեղեցիկ, բնությունով հարուստ, արդյունաբերական ու տնտեսական ինչու չէ նաև տրանսպորտի ու ռազմավարական նշանակությամբ կարևոր տարածքներից է համարվում:  

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել