Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 07 Մարտ 2015 14:35

Իրանի Ֆերիդան հայաբնակ Փերիա գավառը

Իրանի Ֆերիդան  հայաբնակ Փերիա  գավառը

 

 

 

Ֆերիդան կամ Փերիա գավառը Սպահանի հայոց թեմի հայաբնակ երկու գավառներից մեկը (մյուսը Չհարմահալ) է: Հայերը Փերիայում հաստատվել են 17-րդ դարի սկզբին Շահ Աբբաս 1-ի թագավորության ժամանակ: Նրանք Դարանի շրջանի Քյարչամբու, Վարաղ, Գոջի և Չադիգան գավառականնեում հիմնել են ավելի քան երկու տասնյակ գյուղեր եկեղեցիներով ու դպրոցներով: Փերիան Իրանի առավել հայաշատ գավառներից էր, 1918թ.-ին, ուներ 24 հայկական գյուղ՝ Նամագերտ, Ղարղուն, Սվարան, Սնկերտ, Ղարամալիք, Չիգան, Դրախտակ, Միլակերտ, Շուրիշկան,Շահբուլաղ, Խունգ, Սանգիբարան,Խոյգան, Դաջան, Հադան,  Բոլորան, Մեյվստան, Աղչա,Աղգոլ, Մեյդանակ,Տաշքաշան, Իսկանդարիա,Խնկիրանա և Հազարջրիբ: 1960-ական թվականներին հայ ազգաբնակչության թիվը կազմում էր 12-13 յազար մարդ, ներկայումս մի քանի տասնյակ մարդ: Բնակչության եծ մասը տեղափոխվել է Իրանի մյուս մեծ քաղաքները, Հայաստան կամ արտասահման: Փերիայի գավառի բոլոր գյուղերումեղել են հայկականհայկական դպրոցներ, 25 եկեղեցի: Բնակչությունը զբաղվել է երկրագործությամբ և անասնապահությամբ: Նամակերտ գյուղում եղել է Փերիո հայոց հիվանդանոցը (1924թ.), առանձին դեղատուն: Փերյաի հայկակն գավառում ստեղծվել է ուրույն սովորություններ և հասարակական բարքեր, որը փահպանվել է մինևև մեր օրերը: Փերիո հայ  գաղութը իր ներդրումն է բերել թե Նոր-Ջուղայի  համայնքի մշակույթի զարգացման և թե տարբեր ոլորտներում Իրանի բարգավաճման գործում:   

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել