Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 26 Փետրվար 2015 10:42

Դարբանդի հանգստավայրը

Դարբանդի հանգստավայրը

 

 

 

Դարբանդը (բառացի՝ փակ դուռ ) թաղամաս Թեհրանի Հյուսիսում Շեմիրան և Թաջրիշ թաղամասերի հարևանությամբ: Թեհրան մայրաքաղաքի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա: Նախկինում գյուղ Թեհրանի նահանգում, որ քաղաքի ըդդլայնվելուց հետո մտել է նրա վարչական տարածք: Դարբանդը գտնվում է Էլբորսի լեռների ստորոտում, ամառային ամիսներին համարվում է լեռնային արշավի սիրահարների և զբոսաշրջիկների սիրված վայրը: Դարբանդում են գտնվում  Բնության և Իրանի  վայրի  բնաության թանգարանները, ինչպես նաև քաղցկեղով հիվանդ երեխների «Մահաք» հիվանդանոցը:

Դարբանդից հատուկ ուղիներով լեռնագնացները բարձրանում են Էլբուրսի լեռնաշղթայի Թոչալ գագաթը, որտեղ գտնվում է նաև Թեհրանի լեռնադահուկային բազան: Դարբանդի սկզբնամասում տեղադրված է լեռնագնացի արձանը: Գործում է երկրի ամենաերկար ճոպանուղին, որը անվանում են «Թելեքաբին» ֆրանսերեն բառով, քանի որ այն նախագծել և կառուցել են ֆրանսիացիները: Դարբանդը համարվում է թեհրանցիների սիրելի հանգստավայրը, այնտեղ լեռնային գետակի երկու ափերին սփռված են հարյուրավոր ռեստորաններ, «ղահվեխանե» և «չայխանե»-ներ (սրճարան, թեյարան), ազգային խորտկարաններ: Փոքրիկ խանութներում վաճառվում են անուշեղեններ և ազգային ֆալուդե պաղպաղակ, իսկ շրջիկ վաճառականները՝ տարբեր հուշանվերներ: Դարբանդը ժամանակին եղել է իրանցի հայտնի մտավորականներ, Ֆորուղ Ֆարոխզադի, Մոհամադ Թաղի բահարի, Աբոլհասան Սաբայի, Ռուհոլլահ Խալեղիի, Ռահի Մոայերիիի և Դարվիշ խանի հավաքատեղին: Դարբանդում կլոր տարին տիրում է չքնաղ եղանակ:  

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել