Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 20 Փետրվար 2015 21:11

Իրանի Չհարմահալ և Բախտիարի նահանգը

Իրանի Չհարմահալ և Բախտիարի նահանգը

 

 

 

Իրանի 31 նահանգներից մեկը, Չհարմահալ և Բախտիարի նահանգն է, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում: Հյուսիսային Չհարմահալ և Բախտիարին արևելքում  սահմանակից է Սպահան, Արևմուտքում Խուզիստան և հարավում Քոհգիլույի և Բոյերահմադ նահանգների հետ: Չհարմահալ և Բախտիարի  նահանգի տարածքը 16.421 ք.մ և բնակչությունը 895263 մարդ, հիմնականում բախտիարներ, կան նաև պարսիկներ ու ղաշղայիներ: Նահանգի վարչական կենտրոնն է Շահրեքորդ քաղաքը: Նահանգը բաժանված է 9 գավառների՝ Արդալ, Բորուջեն, Ֆարսան, Քուհռանգ, Լորդեգան, Շահրեքորդ, Արդել, Քիար,Սաման, Բոն և Քուհրանգ: Նահանգը հարուստ է բնական հարստություններով, անտառներով, դաշտերով, ջրվեժներով, գետերով ու աղբյուրներով, կարմիր կակաչների դաշտերով, կենդանական աշխարհով և հրաշալի բնությամբ: Բնակչության հիմնական զբաղմունքն է հողագործությունը, անսնապահությունը, այգեգործությունը, կան արդյունաբերական կենտրոններ համալսարաններ և կրթամշակութային կենտրոններ: Նահանգի տարածքում կա նաև պատմաշկութային կոթողներ ու կրոնական սրբավայրեր:

Չհարմահալը համարվում է նաև Սպահանի Նոր Ջուղայի հայկական երկու գավառներից (մյուսը Փերիա) մեկը: Հայերը Չհարմահալում հաստավել են 17-րդ դարի սկզբին՝ մեծն շահ Աբբաս առաջին թագավորի իշխանության օրօք: Մինչև 18-րդ դարի առաջին կեսը, հայերն այստեղ բնակվել են զանգվածաբար: 19-րդ դարի 2-րդ կեսին հայ բնակչությունը աճել է: 1916 թ.-ին, Չհարմահալում ապրում էր շուրջ 5000, 1936 թ.-ին 4500հայ, որոնք տեղաբաշխված էին Գյանդուման, Քիար և Լառ գավառներում:

1946 թ.-ի ներգաղթի ժամանակ, Հայաստան է ներգաղթել 1300 չհարմահալցի հայ: 1660-ական թվականների վերջերին, գավառն ունեցել է 3 հայկական գյուղ՝ Մամուքա, Հաջիաբադ և Սիրաք: Գյուղերն ունեցել են իրենց եկեղեցիները, դպրոցներն ու մանկապարտեզները: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել