Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 06 Փետրվար 2015 22:58

Սենենդեջ գեղեցիկ քաղաքը

Սենենդեջ գեղեցիկ քաղաքը

 

 

 

Սենենդեջ քաղաքը Իրանի արևմուտքում է գտնվում և Քորդեստան նահանգի վարչական կենտրոնն է: Քաղաքի բնակչության թիվը շուրջ 400 հազար մարդ, հիմնականում քրդեր, ազերիներ և պարսիկներ: Սենենդեջում ժամանակին բնակվել են հայեր: Սենենդեջը Թեհրանից գտնվում է 512 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1480 մ բարձրության վրա Զագրոս լեռնաշղթայի փեշերում: Կլիման չոր է, ամռանը մինչև 40 աստիճան շոգ, իսկ ձմռանը մինչև 30 աստիճան ցուրտ: Քաղաքում կան թեթև և սննդի վերամշակման ձեռնարկություններ: Կան նաև կրթական ու մշակութային հաստատություններ:

Սենենդեջն իր աշխարհագրական դիրքով և Սեֆյան ու Ղաջարյան ժամանակաշրջանի քաղաքաշինության տեսակետից պատմական և ավանդական ճարտարապետության մեծ նշանակություն ունի: Քաղաքում կառուցվել են հասարակության օգտագործման համար տարբեր շինություններ, որոնցից կարելի է նշել՝ մզկիթներ,  բաղանիքներ, շուկա (մեծ բազար) սրբավայրեր և  մշակութային այլ կառույցներ: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել