Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 06 Հունվար 2015 13:34

Նիշաբուր քաղաքը

Նիշաբուր քաղաքը

 

 

 

Նիշաբուրը Իրանի հնագույն քաղաքներից է, որը գտնվում է Իրանի հյուսիս արևելքում Խոռասան նահանգում: Այն գտնվում է Բինալուդ լեռան ստորոտում: Նիշաբուրը համարվում է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող մշակութային, պատմական, առևտրական, արդյունաբերական և զբոսաշրջության կարևոր քաղաքներից մեկը և մեծ նշանակություն է ունեցել Իրանի մշակութային ու պատմական կյանքում:

2007 թվականին կատարված մարդահամարի տվյալների համաձայն քաղաքի բմնակչության թիվը մոտ 205.972 հազար մարդ:

Նիշաբուրի կրոնագիտական դպրոցը Իսլամական մշակույթի ոսկեդարում հանդիսացել է որպես գիտական և կրթական մեծ օջախ, որտեղ են հավաքվել մեծ գիտնականներ, բանաստեղծներ, և միստիկ մտածողներ: Միջնադարում Նիշաբուրը աշխարհի մեծ քաղաքներից էր և գեղեցկությամբ ու զարգացման իմաստով մրցակցում էր իսլամական աշխարհի մյուս խոշոր և նշանավոր քաղաքներ Բաղդադի ու Կահիրայի հետ: Իսլամը Նիշաբուրի բնակչության հիմնական կրոնն է: Նախքան Իսլամի մուտքը Իրան Նիշաբուրը համարվում էր Իրանի նեստուրական և քաղկեդոնական փոքրամաս քրիստոնյաների կենտրոնը և զրադաշտականների մայրաքաղաքը:

 Ներկայումս քաղաքը Թեհրանի և Մաշհադի հետ ունի ավտոմոբիլային և երկթուղային կապ: Նիշաբուրում կան բամբակի, ձիթապտղի վերամշակման ձեռնարկություններ: Նիշաբոր գավառի արդյունաբերությունը հիմնված է հողագործության այգեգործության և թեթև ճարտարարվեստական ֆիրմաների հիման վրա: Քաղաքի բնակչությունը զբաղված է այգեգործությամբ և խաղողագործությամբ և բամբակագործությամբ, իսկ զարգացած է նաև անասնապահությունը: Քաղաքում կան կաշվի և սննդի արդյունաբերություններ: Նիշաբուրի մոտակայքում է գտնվում փիրուզայի հանքավայրը: Նիշաբուրի փիրուզա քարերի հանքերը համաշխարհային համաբավ է վայելում և այն հայտնի կապուտավուն գույնի գեղեցիկ քարերով, որոնք նմանը չունեն աշխարհում: Իրանական փիրուզան արտադրվում է աշխարհի այլ երկրներ և այն օգտագործվում է զարդերի պատրաստման համար:

Նիշաբուրը հիմնադրվել է 3-րդ դարի կեսերին, այն կապում են Սասանյան Շահփուր թագավորի անվան հետ:  Հնաբանական հետազոտությունները ցույց են տալիս որ Նիշաբուրը Ք.ծ,ա. երրորդ հազարամյակում առևտրական կապեր է ունեցել Սենդի քաղաքակրթության հետ: 7-րդ դարի կեսերին քաղաքը գրավել են արաբները: 10-րդ դարում քաղաքին տիրացել են Սամանյանները: 9-12-րդ դարերում, Նիշաբուրը համարվել է  Միջին Արևելքի կարևորագուն իսլամական մշակութային և տնտեսական կենտրոններից մեկը, որը գտնվում էր Շերամի ճամբի վրա և եղել է Սելջուկյանների նստավայրը:  Քաղաքը մի քանի անգամ ավերվել է ուժեղ երկրաշարժի հետևանքով սակայն այն չի կորցրել իր նշանակությունն ու անգամներ վերակենդանացել է: 1153 թ.-ին քաղաքն ավերել  են օղուզները, 1221 թ.-ին՝ մոնղոլները: 14-15-րդ դարերում, Նիշաբուրը կրկին վերակառուցվել է: 1722 թ.-ին, քաղաքին տիրացել են աֆղանները: Չնայած բազում արհավիրքների ու արշավանքների ենթարկվելուն Նիշաբուրը երբեք չի կորցրել իր ապրելու ու կենսագործելու ավիշն ու վայունը և միշտ փայլել է Իրանի մշակույթի ու պատմության ծաղկման երկնակամարում:

Այս քաղաքում է ծնվել Իրանի մեծ բանաստեղծներից Օմար Խայամը, որի դամբարանը գտնվում է քաղաքի մերձակայքում: Նիշաբուրում պահվել են տարբեր դարաշրջանի պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձաններ և անչափ գեղեցիկ կոթողներ: Նիշաբուրը դեռևս պահպանել է իր մշակութային և քաղաքակրթական նշանակությունը:  Ժամանակակից Նիշաբուրում աշխատում են մի քանի համալսարաններ, գիտական կենտրոններ, կրոնական դպրոցներ և թանգարրաներ ու մշակութային կենտրոններ: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել