Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 28 Փետրվար 2014 13:41

Ծոր-Ծոր –ի հայկական վանքը (Ձորձոր)

Ծոր-Ծոր –ի հայկական վանքը (Ձորձոր)

 

 

 

 Ծոր-Ծորը հայկական վանք է, որը գտնվում է ժամանակակից Իրանի տարածքի Արևմտյան Ատրպաետական նահանգում: Ծոր-Ծորի ծաղկման շրջանը եղել է 14-ից 17-րդ դարերը, երբ որ շահ Աբբասը տեղահան է արել տվյալ շրջանի հայերին Պարսկաստանի խորքերը: Սուրբ Աստվածածնի մատուռը վանքի միակ կանգուն շինությունն է: Մատուռը կառուցվել է 9-10-րդ դարերում, կամ 14-րդ դարում: 1987-1988 թվականներին մատուռը տեղափոխել են մոտ 600 մետր հեռավորության վրա, քանի որ  նահանգի բարեկարգման նախագծերի շրջանակաում որոշում էր կայացել Մակուչայ գետի վրա ջրամբարտակ կառուցել: Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության նախաձեռնությամբ ու սերտ համագործակցությամբցությամբ Ծոր-Ծորի պատմական վանքի տեղափոխման աշխատանքներն իրականացրել է իարնահայ հայտնի ճարտարապետ՝ Վարուժան Առաքելյանը: 2008 թվականի հուլիսի 6-ին, մատուռը ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգություն և, նույնպես Իրանում գտնվող հայկական Սուրբ Թադևոսի և Սուրբ Ստեփանոսի վանքերի հետ միասին, մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ:

14-րդ դարում պատմական Արտազ գավառի Ծոր-Ծորի վանքում եղել է հայկական հոգևոր դպրոց: Դպրոցն աչքի է ընկել Իրանի հայերի մշակութային կյանքում, երկրի քաղաքական և տնտեսական զարգացման նկատելի վերելքի պայմաններում: Դպրոցի հիմնադիրն է Հովհաննես Երզնակացին, որ Ծոր-Ծորի վանք էր տեղափոխվել Գլաձորի համալսարանից: Դպրոցում դասավանդել են հայտնի գիտնականներ և հոգևորականներ: Ֆրանցիսկյան ուխտի քարոզիչ և գիտնական, ծագումով իսպանացի Ֆրա Պոնցիուսը Ծոր-Ծորի վանքում կատարել է գիտամանկավարժական աշխատանք և զբաղվել եվրոպական միջնադարյան հեղինակների աշխատությունների թարգմանությամբ:

Այժմ Ծոր-Ծորի վանքը դարձել է իրանահայերի համար ուխտատեղի և իր գեղատեսիլ դիրքով և գեղեցիկ ճարտարապետական հատկանիշներով գրավում է զգալի թվով զբոսաշրջիկների ու պատմաճարտարապետական հետազոտողների: 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել