Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 18 Փետրվար 2014 11:31

Լեռնադահուկային մարզաբազա Դիզին

Լեռնադահուկային մարզաբազա Դիզին

 

 

 

Դիզինը Իրանի ամենամեծ լեռնադահուկային մարզաբազան է, որը գտնվում է Թեհրան-Չալուս ճանապարհի մոտ, լեռներում, ծովի մակերևույթից 3800 մ բարձրության և մայրաքաղաք Թեհրանից 60 կմ հեռավորության վրա: Այս մարզաբազայում կա 23 սահուղի, ամենահեշտերը սկսնակների համար և բարդերը պրոֆեսիոնալ մարզիկների համար: Իրանի հավաքականներն այստեղ են անցկացնում իրենց մարզումներն ու մրցումները: Գործում են մի քանի ճոպանուղիներ և ուսումնական կենտրոններ, կա փրկարարական ծառայություն: Բազայում կան հյուրանոցներ, ռեստորաններ և հանգստի կենտրոններ, որտեղ հնարավոր է խաղալ բասկետբոլ, վոլեյբոլ, մանկական խաղահրապարակներ, դահուկորդների համար կա նաև ամառային 150 մ երկարությամբ սահուղի: Դիզինում անց են կացվում միջազգային տարբեր մրցաշարեր և առաջնություններ: Պայմաններ են ստեղծված ալպինիզմով, ձիասպորտով և հեծանվասպորտով զբաղվողների համար:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել