«Շարղ» օրաթերթ
Իրանի միջնորդական դերի նշանակությունը Ղարաբաղյան հարցում
Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հարցերով փորձագետն ասել է․-«Իրանը միշտ ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»։
Փորձագետ՝ Բահրամ Ամիր Ահմեդյանը Թեհրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է․-«Իրանը և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ լավ հարաբերություն ունի և ցանկանում է միջնորդի դերում հանդես գալ երկու երկրի միջև»։
Բահրամ Ամիր Ահմեդյանը հստակեցրել է․-«Իրանը բազմիցս Հայաստանին և Ադրբեջանին բանակցության և հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Թեհրանը երկու երկրի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել»,-ասել է նա։
«Եթե Ադրբեջանը և Հայաստանը մասնակցեն հաղթանակ-հաղթանակ ձևաչափով խաղին, ապա կհասնեն կայուն խաղաղության և այս բնագավառում Իրանի հաջողությունը կլինի այս երկու երկրի հետ հարաբերությունների ընդլայնումը»,նշել է Ամիր Ահմեդյանը։
---
«Ղոդս» օրաթերթ
Եվրոպան շարունակում է հանդուրժողական քաղաքականություն վարել ահաբեկչության արմատների նկատմամբ
Արևմուտքը չնայած գիտակցում է աշխարհում ահաբեկչական ու ծայրահեղական գաղափարների ի հայտ գալու պատճառները , դարձյալ շարունակում է հանդուրժողական քաղաքականություն վարել ահաբեկչության արմատների նկատմամբ։
Թեհրանում լույս տեսնող «Ղոդս» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է․-«Չնայած Եվրոպայում , ներառյալ Փարիզում ու Բրյուսելում հաճախ տեղի ունեցող ահաբեկչական հարձակումներին, արևմուտքը ելնելով ֆինանսական շահերից լռություն է պահպանում վահաբիականության գաղափարների նկատմամբ»:
Արևմուտքը քաջ գիտակցում է ,որ ահաբեկչական գաղափարները ակունք են առել Արաբիայից, և Ռիադը հանդիսանում է աշխարհում այդ գաղափարի մայրաքաղաքը և նրա հովանավորը։
Արևմտյան որոշ երկրների ղեկավարներ և նույնիսկ ԱՄՆ նախագահը խոստովանել են ,որ Ալե Սաուդյան քաղաքականությունն ահաբեկիչներ է դաստիարակում և նրանք բացե ի բաց բողոքել են նրա դեմ։ Բայց այս հարցում Արևմուտքի ժողովուրդն է վճարում Արևմուտքի կողմից Սաուդյան Արաբիային ցուցաբերվող հովանավորության համար։
«Ղոդս» օրաթերթը գրել է․-«Ահաբեկչության նկատմամբ արևմուտքի երկստանդարտ խաղի շարունակման արդյունքում տուժելու են Եվրոպայի քաղաքացիները»։
Արևմուտքը պետք է հրաժարվի Ալե Սաուդյան դոլարներից և փակի ծայրահեղական գաղափարները հովանավորելու ճանապարհը ,ընդսմին արևմտյան էլիտայի դերը կենսական նշանակություն ունի այս հարցը լուսաբանելու համար», եզրակացնում է Թեհրանում լույս տեսնող Ղոդս օրաթերթը։
---
Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ու խաղաղության նշանակությունը
Քաղաքական հարցերով փորձագետն ասել է․-«Ղարաբաղյան գոտում ընթացող թեժ մարտերը կհանգեցնեն ահաբեկչական խմբավորումների ակտիվացմանը տարածաշրջանում»։
Քաղաքական հարցերով փորձագետ՝ Սաադոլլահ Զարեին Թեհրանում լույս տեսնող Քեյհան օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է․-«Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է դառնալ կարևոր գործոն Կովկասյան տարածաշրջանում ահաբեկչական խմբերի ակտիվացման համար»։
Փորձագետն անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի կրոնական ու ազգամիջյան բազմազանությանը, հավելել է․-«Սիրիայում և Իրաքում գտնվող ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ուժերի մեծ մասը այս տարածաշրջանի քաղաքացիներ են , Միջին Արևելքում նրանք ճնշումների տակ հայտնվելով, ապագայում Հարավային Կովկասը կարող են վերածել ահաբեկիչների համախմբման կենտրոնի»։
Անդրադառնալով Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի կողմից մղվող պայքարին Զարեին գրել է․-«Քաղաքական հարցերի որոշ վերլուծաբաններ համոզված են ,որ արևմուտքը ԻԼԻՊ-ի ու Ալ Նուսրա ճակատի դեմ մղվող պայքարից Ռուսաստանին հրաժարեցնելու համար դիմել է Ղարաբաղյան տարածքում բախումների ակտիվացմանը ,որպեսզի ահաբեկիչներին ներքաշի դեպի ՌԴ-ի սահմաններ»։
Փորձագետ՝ Զարեին հավելել է․-«Ղարաբաղյան տարածքում ու Կովկասում անվտանգությունը կարևոր է և՛ Հայաստանի ու Ադրբեջանի և՛ տարածաշրջանի մյուս երկրների համար ,ուրեմն տարածաշրջանի երկրները կարող են օգտվելով տարածաշրջանային ու վերտարածաշրջանային հնարավորություններից կանխել դառն իրադարձությունների իրականացումը։
---
«Իրան» օրաթերթ
ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիան առճակատումային քաղաքականություն է վարում Իրանի նկատմամբ
ՕՊԵԿ-ում շուկայի բաժնեչափը պահպանելու քաղաքականությունը բխում է Սաուդյան Արաբիայի հետապնդած նպատակներից և Իրանի հետ այդ երկրի գեոպոլիտիկական ու քաղաքական առճակատումից։
Թեհրանում լույս տեսնող «Իրան»թերթն իր այսօրվա համարում գրել է․-«ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի առճակատումային քաղաքականության պատճառն այն է,որ Ռիադը անհանգստանում է հետշրջափակումային շրջանում Միջին Արևելքում Իրանի հեղինակության մեծացման համար»։
«ՕՊԵԿ-ում քաղաքական մրցակցությունը միշտ որոշ ժամանակ անց շուկայում առկա տնտեսական իրողությունների հիմամբ փոխվել է և նավթի շուկայում վերականգնվել է կայունությունը»,գրում է թերթը։
Նավթի շուկաներում կայունությունը վերականգնելու համար առաջին քայլն ՕՊԵԿ-ի անդամ երկրների միջև քաղաքական ու գեոպոլիտիկական մրցակցություններին վերջ դնելն է»,-հավելել է Իրան թերթը։
«Սաուդյան Արաբիայի հովանավորած շուկայի բաժնեչափի պահպանման քաղաքականությունը չի համապատասխանում նավթի համաշխարհային առաջարկին ու պահանջարկին և ավելի խորացնում է անդամ երկրների միջև առկա ճեղքվածքը»,-նշել է թերթը։
«Չնայած քաղաքական մրցակցություններին , ՕՊԵԿ-ը տնտեսական նպատակները գերադասել է քաղաքական նպատակներից և կարողացել է իր դերակատարությունն ամրապնդել նավթի շուկաների մշակման և համաշխարհային տնտեսության մեջ»,եզրափակել է Իրան թերթը: