Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 15:50

«Իրանն ակտիվ ներկայություն ունի էներգիայի համաշխարհային շուկայում» 04-04-2016

«Իրանն ակտիվ ներկայություն ունի էներգիայի համաշխարհային շուկայում»    04-04-2016

 

 

 

«Դոնյայե էղթեսադ»

Իրանն ակտիվ ներկայություն ունի էներգիայի համաշխարհային շուկայում»   

 

«Դոնյայե էղթեսադ» օրաթերթի վերլուծաբանը նշանակալի է որակել էներգիայի համաշխարհային շուկայում Իրանի ակտիվ ներկայությունը:

Ներկա դրությամբ , Եվրոպան միացել է Իրանի նավթի գնորդների շարքին , ինչի արդյունքում , շուկայում  հավսարաակշռություն է հաստատվելու , նաև ենթահող է ստեղծվելու նավթի արտահանման համար :

Վերջին երկու ամսիներին Եվրոպական շատ երկրներ Իրանից նավթ գնելու առաջարկ են ներկայացրել :

Շրջափակումների վերացմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում , Իրանը Եվրոպային վաճառել է շուրջ 14 մլն բարել նավթ :

Իրանի նավթի նախարարությունն օրակարգում է դրել օրական ավելի քան չորս մլն բարելով  նավթի արտահանումներն ավելացնելու  ծրագիրը :

 

«Սիասաթ» օրաթերթ

Ամերիկացի պետայրերը շահարկում են միջուկային անվտանգության գագաթնաժողովի անցկացումը

 

Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի անցկացումը բացահայտեց միջուկային զենքերի վերաբերյալ ամերիկացի պետայրերի պատեհապաշտությունը :

«Սիասաթ» օրաթերթում լույս տեսած վերլուծական մի հոդվածում կարդում ենք .-«Վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթնաժողովն  այնպիսի հանգամանքներում կայացավ , երբ միջուկային զենքերը մշտապես որոշիչ դեր են ունեցել Սպիտակ Տան համաշխարհային հավասարություններում» :

ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ է հատկացրել իր միջուկային ռումբերի արդիականացմանը և նույնիսկ իր դաշնակիցներին , այդ թվում Բրիտանիային կոչ է արել բարձրացնել իր ատոմային մարտունակությունը : «Սիասաթ» օրաթերթի գրությամբ, նման մի երկիր ոչ միայն արժանի չէ հյուրընկալելու միջուկային անվտանգության գագաթնաժողովը  , այլև պետք է պատասխանատվության կանչվի համաշխարհային անվտանգությանն սպառնալու հանցանքով : Վաշինգտոնյան գագաթնաժողովում ոչ մի խոսք չի եղել  համաշխարհային անվտանգությանն սպառնացող Սիոնիստական ռեժիմի հարյուրավոր միջուկային մարտագլխիկների մասին :

Միջազգային հանրության համոզմամբ , Իսրայելի ռեժիմը համարվում է պետական ահաբեկչության առանցքը , որին պետք է զինաթափել , մինչդեռ արևմտյան երկրները ոչ միայն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն նախաձեռնում, այլև ՝ սատարում են նրան :

ԱՄՆ նախագահ ՝ Բարաք Օբամայի հյուընկալությամբ կայացած երկօրյա գագաթնաժողովի գլխավոր առանցքն է եղել  ռադիոակտիվ նյութերի պաշարներին միջազգային ահաբեկիչների հասանելիության կանխարգելումը , հարստացված ուրանի պաշարների կրճատումը , միջուկային նյութերի մաքսանենգման դեմ պայքարը և կիբեր-անվտանգության ապահովման նման հարցերի քննարկումը :

 

«Ռեսալաթ»

Արևմուտքի քաղաքականությունն ուղղված է ծայրահեղական խմբերի աջակցմանը

 

Արևմտյան երկրների անվտանգության ծառայությունները քայլեր են անում ծայրահեղական խմբերին աջակցելու ուղղությամբ:

«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծական հոդվածում կարդում ենք .-« Բրյուսելյան ահաբեկչական հարձակումներն ապացուցել են , որ եվրոպական երկրների անվտանգության ծառայությունները լուրջ չեն տրամադրված թաքֆիրականներին սանձելու գործում :

Այս անտարբերությունը կարող է լինել Եվրոպայում արևմտյան անվտանգության կառույցների Իսլամի դեմ տրամադրվածության հետևանք :

Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն իրականացվել են այնպիսի պայմաններում , երբ ահաբեկչական խմբերը զուգահեռաբար գործունեություն են ծավալում , իսկ վերջիններիս գլխավոր հովանավորներն են արևմտյան երկրների քաղաքական ու անվտանգության մարմինները :

 

 

 

orer.am

Միջազգային ողջ հանրության կոչերը՝ անգործության ապացույց

 

Լեռնային Ղարաբաղի ողջ երկայնքով վիճակը ծայրաստիճան լարված է: Ակտիվ մարտերը շարունակվում են: Հակառակորդը շարունակում է իր նախահարձակ գործողությունները՝ գործի դնելով հրթիռահրետանային տեխնիկա: Ալիևյան վարչակազմի նման գործողություններն իրականում ոչ այլ ինչ են, քան սեփական հավակնությունները բավարարելու հերթական փորձ: Սրանում կասկած չկա:

Բայց, զարմանալի է միջազգային հանրության արձագանքը, որը մտահոգությունից, ճակատին սառը թրջոց դնելուց ու ոչինչ չասող կոչերից բացի, այլ՝ ավելի լուրջ մեսիջ չի պարունակում: ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ կառույցների հերթապահ հայտարարությունների և կրավորական կեցվածքի հետևանքով նենգ հակառակորդը կրկին թիրախավորեց ԼՂՀ-ի խաղաղ բնակչությանը՝ ծանր հրետանային հարվածներ հասցնելով ոչ միայն բնակիչների տների, այլ դպրոցի ուղղությամբ: Իրականում, այն, ինչ այսօր ունենք, ուորլիքների ու մնացածի կողմից ԼՂ-ի հարցում երկակի ստանդարտներ կիրառելու հետևանք է:

Միամտություն կլինի կարծելը, թե նրանք իրականում չգիտեն կամ չեն գիտակցում, թե Ադրբեջանն իրականում ինչ խաղ է խաղում և այն իրացնելու ճանապարհին ինչ նենգ քայլերի կարող է դիմել, բայց, այս ամենը քաջ գիտակցելով, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելը նույն միջազգային հանրության կողմից մի տեսակ չափազանց մեծ նվեր է հենց ալիևյան վարչակազմի համար: Դրա հետևանքով է, որ հակառակորդը իրեն թույլ տվեց արհամարհել բանակցային ձևաչափերը և իր ագրեսիվ նկրտումները գործի դնելով նախահարձակ գործողություններ սկսել: Ու քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է իր որդեգրած երկստանդարտ քաղաքականությունը և երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչական կոչերից բացի ավելի լուրջ քայլեր չի ձեռնարկում ու նորից հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև, ոչինչ էլ չի փոխվի: Այնպես որ, վաղուց ժամանակն է, որ գերտերությունները  կոնկրետ բառապաշարով իրերն իրենց անուններով կոչեն, և գործողություններ ձեռնարկեն :

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել