Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 03 Ապրիլ 2016 20:54

«Անցած մեկ տարվա ընթացքում Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է գրանցվել» 03-04-2016

«Անցած մեկ տարվա ընթացքում Իրանի առևտրային հաշվեկշիռը  դրական է գրանցվել» 03-04-2016

 

 

 

«Իրան» օրաթերթ

Անցած մեկ տարվա ընթացքում Իրանի առևտրային հաշվեկշիռը  դրական է գրանցվել

Իրանի իսլամական հանրապետության  մաքսային ծառայությունն 2015 թ․-ի մարտից մինչև 2016 թ․-ի մարտ ամիսը երկրի առևտրային  հաշվելշիռը դրական է գնահատել։

Թեհրանում լույս տեսնող «Իրան»օրաթերթը իր այսօրվա համարում անդրադառնալով ԻԻՀ-ի արտաքին առևտրաշրջանառությանը, գրել է․-«Իրանի մաքսային ծառայության վերջին տվյալներով, 2015-2016  թ.-ի  ընթացքում առևտրային դրական հաշվեկշիռը պահպանվել է հօգուտ Իրանի։ Այս մեկ տարվա արտահանումների ու ներմուծումների ծավալները ևս Իրանի օգտին են եղել։ Մինչդեռ նախորդ տարիներում ներմուծումների ծավալը գերազանցելով արտահանումների ծավալին, առևտրային հաշվեկշիռը միշտ Իրանի գործընկերների օգտին է եղել։

«Իրան» օրաթերթը  կանխատեսել է, որ Դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունների կիրառման արդյունքում Իրանի տնտեսական գործընթացն ակնառու ձեռքբերումներ կունենա։

Իրանի մաքսային ծառայությունը վերջերս հրապարակած հաղորդագրությամբ հայտարարել է,որ  մինչև 2016 թ․-ի մարտի 10-ը Իրանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 81 միլիարդ 380 միլիոն դոլար է եղել ,որի 41 միլիարդ դոլարը ոչ-նավթային  ապրանքների արտահանումներն են եղել։

---

«Իրան» օրաթերթ

Սաուդյան Արաբիան խոչընդոտում է Լիբանանում նախագահի ընտրության հարցի լուծմանը

Բեյրութում Իրանի նախկին դեսպանն ասել է,որ Սաուդյան Արաբիան խոչընդոտում է Լիբանանում նախագահի ընտրության հարցի լուծմանը։

Թեհրանում լույս տեսնող «Իրան» օրաթերթի այսօրվա համարում Լիբանանում Իրանի նախկին դեսպան՝ Մոհամմեդ Իրանիի հեղինակած հոդվածում ասված է․-«Սաուդյան Արաբիան տարածաշրջանի երկրներում առաջնորդի դերակատարություն ունենալու ենթադրությամբ  ոչ մի ջանք չի խնայում Լիբանանի ներքին իրադարձություններն ուղղորդելու համար։

Իրանին նշել  է․-«Ռիադը աջակցելով Լիբանանի որոշ քաղաքական հոսանքներին , հատկապես Ալ Մոսթաղբալ շարժմանը, փորձում է թուլացնել Դիմադրության և Հեզբոլլահի դիրքը Լիբանանի քաղաքական հավասարություններում ։ Նա նպատակ ունի  կանխել այդ երկրում նախագահի ընտրությունը»։

Անդրադարնալով Մոսկվայում ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի և Լիբանանի «Ալ Մոսթաղբալ» շարժման նախագահ՝ Սաադ Ալ Հարիրիի հանդիպմանը , Լիբանանում Իրանի նախկին դեսպանն ասել է․-«Ռուսաստանը Սիրիայում Բաշշար Ասադի օգտին պատերազմական նոր դասավորումներ իրականացնելով ավելի լուրջ դիրք է ստացել տարածաշջանում և Պուտին-Ալ Հարիրի հանդիպումը կարող է նպաստել Լիբնանում նախագահի ընտրության հարցի լուծմանը»։

Լիբանանը 2014 թ․-ի մայիսի 25-ից ի վեր նախագահ չունի և այդ երկրի դիվանագետներն առայսօր չեն կարողացել համաձայնության գալ նախագահի թեկնածուի  շուրջ։

 

«168 ժամ» օրաթերթ

Գերտերություններն ու ղարաբաղյան հարցը

«168 ժամ» թերթը գրում է. Սեւծովյան եւ Կասպից ծովի տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաեւսկին անդրադառնալով մարտի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկօրյա այցին Մոսկվա եւ այդ այցելության ընթացքում նաեւ ղարաբաղյան հակամարտության քննարկման հավանականությանը: Նա նշել է, թե չի բացառվում, որ փակ քննարկումներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել:

«Եթե նույնիսկ դա տեղի չի ունեցել, ապա, վստահ եմ, որ ԱՄՆ-ՌԴ լարվածության մեղմացումը դրականորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա»,- ասել է ռուս վերլուծաբանը:

Մինչդեռ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, վերլուծաբան Սերգեյ Մինասյանը ենթադրել է, որ ԼՂ հակամարտությունը Մոսկվայում ընդհանրապես չի քննարկվել: Դա, ըստ նրա, դրական է՝ այն իմաստով, որ այդ հարցն այնքան արտահերթ նշանակություն չունի, որ ստվերեր Սիրիայում կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Կարծում եմ` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար կան շատ ավելի կարեւոր եւ հրատապ խնդիրներ, որոնք լայնամասշտաբ պատերազմների ու հումանիտար աղետների հետ են կապված: Հետեւաբար՝ ես կարծում եմ, որ դա նաեւ խոսում է այն մասին, որ եւ՛ ԱՄՆ-ը, եւ՛ ՌԴ-ն չեն ընկալում այն իրավիճակը, որը կա ԼՂ հակամարտության գոտում՝ որպես վտանգավոր, լայնամասշտաբ գործողությունների տանող իրավիճակ»,- ասել է Մինասյանը»:

---

 

Ղարաբաղում թեժ մարտեր են ընթանում

 

Հայաստանյան բոլոր թերթերն ու լրատվամիջոցներն անդրադարձել են Ղարաբաղյանհակամարտությանկողմերին  ուղղված կոչերին

 

Թեհրանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի անկայունացմանը:Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին:«Կոչ ենք անում մեր հյուսիսային հարևաններին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը», - ասել է նա։

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել սանձազերծած հարձակումների համար: Կոնգրեսականը տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված թշնամական գործողությունները և կոչ արել անմիջապես թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ այդ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Էստոնիան մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձությունների էսկալացիայից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը: «Երկու կողմերն էլ պետք է հետևեն իրենց հանձնառություններին և դադարեցնեն թշնամական գործողությունները»,- գրել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը:

 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խորը ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող լրջագույն միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: Ինչպես հաղորդում է  Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դեպքերն ամենալուրջ են 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո, երբ արդեն իսկ հակամարտության հետևանքով զոհվել էր շուրջ 30 հազար մարդ: Ֆրանսիայի նախագահը հակամարտության կողմերին առավելագույնս զսպվածության կոչ է անում և հորդորում անհապաղ հարգել հրադադարի ռեժիմը: Բանակցություններին այլընտրանքային ճանապարհ չկա: 

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունները: «Խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիայի այս նոր սրացումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչի հետևանքով զոհվել է 18 հայ զինվոր և առնվազն մեկ քաղաքացի՝ տղա:

 

----

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել